Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Առանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. Միրզոյան Ամերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետով Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներ Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասին Ռուսաստանի հարձակման հետևանքով Կրիվոյ Ռոգում ավելի քան 700 տուն մնացել է առանց ջեռուցման, իսկ 45,000 մարդ՝ առանց հոսանքի Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 8 մարզերում

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպանՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱռանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. ՄիրզոյանԹրամփի հատուկ բանագնացը գաղտնի հանդիպել է Իրանի՝ գահընկեց արված շահի որդու հետԵՄ-ն քննարկում Ռուսաստան-Ուկրաինա հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու հարցըԱմերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետովՇտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներՀամաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասինԹրամփը խոստացել է «շատ վճռական գործողություններ» ձեռնարկել, եթե Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկեն ցուցարարներինԻրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերըՌուսաստանի հարձակման հետևանքով Կրիվոյ Ռոգում ավելի քան 700 տուն մնացել է առանց ջեռուցման, իսկ 45,000 մարդ՝ առանց հոսանքիԹրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համարԺամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԲախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած32 մլն դրամ՝ դեռեւս չհաստատված ապահովագրության ծրագրի համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 8 մարզերումՌուսաստանի կորուստները Ուկրաինայում հասել են ամսական 25,000-ի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԹրամփը սպառնացել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացելՀարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը իրենց գագաթնաժողովն ավարտել են թմբուկային դուետովՎաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ․ ՓաշինյանՈւկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ ԶելենսկիՄենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անուններըԳյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԿանադան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանովԿԲ նախագահի պաշտոնում կառաջարկվի Մարտին Գալստյանի թեկնածությունըՇուտով ամեն ինչ կիմանաք․ լավ կլիներ, որ ամերիկացիները լքեին Իրանը․ ԹրամփՄենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների. Գերմանիայի կանցլերՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլըՄեր դիրքորոշումը միանշանակ է` Գրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետՀրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԿաթողիկոսը մասնակցել է Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հnգեհանգստի արարողությանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համարՕգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներինՋրային կոմիտեի նախագահն ու EU4Sevan+ ծրագրի ղեկավարները քննարկել են նոր ծրագրի չորս բաղադրիչներըԷդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունԵրևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլԿանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանությունTRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո ՌուբիոՀունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը
Աշխարհ

Մայքլ Ռուբին. Կոնգրեսը պետք է Ադրբեջանին զրկի դեպի Իրան եւ Ռուսաստան ազատ ելքի հնարավորությունից

Զենքերն այժմ լռում են Լեռնային Ղարաբաղում, Հայաստանն ազատել է իր ռազմագերիներին, եւ դիվանագետները ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նա եւս նույնը անի: Այս մասին The National Interest-ի էջերում գրում է Ձեռներեցության ամերիկյան ինստիուտի գիտնական Մայքլ Ռուբինը:

«Միսնկի խումբը, որի համանախագահ երկրներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ձգտում է վերականգնել իր դիվանագիտական նշանակությունը, քանի որ Ադրբեջանը կուրացրել է նրան եւ Պետքարտուղարությանն իր ռազմական հարձակմամբ 2020 թվականի սեպտեմբերին: Այդ գործողությունները հակասում են «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածին, որը ԱՄՆ-ին թույլ է տալիս ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը նշել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ նրա դաշինքն Ադրբեջանի հետ մարտահրավեր կներկայացնեն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը Պետքարտուղարի պաշտոնում Էնթոնի Բլինքենի թեկնածության հաստատման հարցով լսումների ժամանակ: Բլինքենը քննադատել է Թուրքիային:

Այն դեպքում, երբ հայկական լոբբին աղմուկով քարոզում է Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ում, ադրբեջանցի դիվանագետներն ու լոբբիստներն արդեն վաղուց ավելի հանդարտ, սակայն արդյունավետ դիրքորոշում են զբաղեցնում Կոնգրեսում, որտեղ նրանք երկուսը Ադրբեջանին ներկայացնում են որպես ահաբեկչության դեմ պատերազմում դաշնակցի եւ տարածաշրջանային հենարանի, որը պատրաստ է դիմակայելու Ռուսաստանին եւ Իրանին: Կարեւոր է նաեւ այն, որ Վաշինգտոնում Ադրբեջանի փորձառու եւ արդյունավետ դեսպան Էլին Սուլեյմանովը սենատորներին եւ կոնգրեսականներին հայտնում է, որ Հայաստանը կապված է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

Եվ դա ճիշտ է: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումն ամրապնդում է Հայաստանի կապերը Իրանի եւ Ռուսաստանի հետ: Բացի այդ, Ռուսաստանը ռազմաբազա ունի Գյումրիում, սակայն այն ակտիվություն չի ցուցաբերում Հայաստանի կամ Կովկասի այլ վայրերում: Իմ կողմից հարցված հայերը, այդ թվում նրանք, ովքեր պաշտպանում են Արեւմուտքին, ասում են, որ ռուսական ներկայությունն ավելի շուտ զսպող գործոն է թուրքական եւ ադրբեջանական ագրեսիայի համար:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին Ադրբեջան-Իրան-Ռուսաստան կապերը խորացել են: Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները միշտ չէ, որ դրական են եղել: Այն դեպքում, երբ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 1992 թվականին, Բաքուն 1999-ին Իրանին մեղադրեց Հայաստանի օգտին լրտեսության մեջ: 2001-ին իրանական ռազմանավը ադրբեջանական հետախուզական նավին կոչ է արել դադարեցնել գործողությունները Կասպից ծովի վիճելի գոտում: Ադրբեջանցի գործընկերների հետ Իրանի պաշտոնյաների բախումները տեղի են ունեցել անվտանգության ոլորտում Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցության պատճառով:

Սակայն վերջին տարիներին Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները խորանում են: Օրինակ, 2004 թվականի օգոստոսին երկու երկրները պայմանավորվեցին գազի փոխանակման հարցով 25-ամյա պայմանագրի շուրջ, որով Իրանը գազ է մատակարարում Նախիջեւանին, որը ելք չունի դեպի ծով, իսկ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանի հյուսիսարեւելյան նահանգին:

Վերջին տարիներին նման համագործակցությունը խորացել է: 2014-ի ապրիլին Ալիեւը մեկնել է Թեհրան, որտեղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ խոսել է ադրբեջանաիրանական կապերն ընդլայնելու կարեւորության մասին:

2015-ին կապերը խորացել են: Իրանը հայտարարել է, որ ԼՂ հարցով աջակցում է Ադրբեջանին, եւ երկու երկրները պաշտպանության հարցերի համատեղ հանձնաժողով են ձեւավորել: 6 ամիս անց երկու երկրները հյուսիս-հարավ երկաթուղու կառուցման հարցով հուշագիր են ստորագրել, որն ամրապնդել է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան կապերը: Դրանից հետո Բաքուն եւ Թեհրանը երկու երկրների էներգահամակարգերի միացման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: 2016-ի փետրվարին Ալիեւը կրկին Իրան է մեկնել, որտեղ 11 փաստաթուղթ է ստորագրել Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին:

Հետագա հայտարարությունները ցույց են տվել, որ այդ համաձայնությունները ոչ միայն ցանկալի էին, այլ նաեւ իրական, քանի որ երկու երկրները կատարել են իրենց պարտավորությունները: Վերջին տասնամյակում Իրանում ադրբեջանական ներմուծումը ավելացել է 4 անգամ եւ կազմել գրեթե 500 մլն դոլար: Քանի որ Թրամփի վարչակազմն Իրանի վրա առավելագույն ճնշման արշավ է իրականացրել, Ադրբեջան դարձել է փրկող օղակ ԻԻՀ-ի համար: Պատկերացրեք՝ 2020-ի հունվարից օգոստոս ամիսներին Ռուսաստանում իրանական արտահանումն Ադրբեջանի միջոցով կազմել է 1,5 մլրդ դոլար, անցած տարի նույն ժամանակահատվածում ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 4,3 մլն դոլար:

Երկկողմ հարաբերությունների այլ ասպեկտներ եւս մտահոգում են Վաշինգտոնին: 2016-ի հունիսին Գերմանիա այցի ժամանակ Ալիեւը խոստովանել է, որ Ադրբեջանը զենք է գնել Իրանից: 2018-ին երկու երկրները ռազմատեխնիկայի համատեղ արտադրության շուրջ համաձայնագիր են կնքել: Դա նշանակում է, որ Ադրբեջանին ԱՄՆ զենքի վաճառքը կարող է հանգեցնել Իրանի զենքի ներքին արդյունաբերության լավացման:

Թեհրանը եւ Բաքուն ստորագրել են նաեւ հուշագիր ԶԼՄ-ների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու շուրջ: 2017-ի մարտին Թեհրանում հանդիպման ժամանակ Ալիեւը Խամենեիին ասել է, որ երկու երկրներն ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում: 2016-ին Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը եռակողմ գագաթաժողով են անցկացրել ռազմավարական հանգույցն առաջ տանելու հարցով:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ հյուսիս-հարավ միջանցքի հետագա զարգացումը: Տվյալ միջանցքի իրականացման համար Ալիեւն Իրանին 500 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել:

Ալիեւն այժմ բացահայտ հպարտանում է, որ Իրան- Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունն ընթանում է Հայաստանի հաշվին: 2021-ի ամանորյա ուղդերձում նա հայտարարել է, որ «գոյություն ունի եռակողմ ձեւաչափ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ»: «Արդյո՞ք Հայաստանը նման ձեւաչափ ունի այլ երկրների հետ: Ո՛չ: Դա ապացույց է, թե որքան ճիշտ է մեր քաղաքականությունը»,-ասել է Ալիեւը:

Ոչ պակաս զարմանալի էր Ադրբեջանը շրջադարձը դեպի Ռուսաստան: Իսկապես, Ալիեւն արագ է իրեն դրսեւորում որպես ռուսամետ նախագահ Այազ Մութալիբովի ժամանակներից ի վեր, ով ղեկավարել է Ադրբեջանը 1991-1992-ին: Դրան հաջորդող տարիներին երկու երկրների միջեւ ջերմ հարաբերություններ են հաստատվել, սակայն 2008-ին վրացական պատերազմը, կարծես, շրջադարձային պահ է դարձել, քանի որ հակամարտությունը թուլացրել է Բաքվի հավատը: Վրաստանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ընդամենը մեկ ամիս անց Ալիեւը մեկնել է Մոսկվա, որպեսզի հիմք դնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հարաբերությունների համար:

2010 թվականին Մոսկվայի եւ Բաքվի միջեւ սահմանների պաշտոնական դելիմիտացիան վերացրել է տնտեսական համագործակցության ճանապարհին գլխավոր խոչընդոտը: Եթե 2001-ին Ռուսաստանից Ադրբեջանի ներմուծումը կազմել է մոտ 100 մլն դոլար, ապա այսօր այն գերազանցում է 2 մլրդ դոլարը: Միեւնույն ժամանակ, Ալիեւը Ռուսաստանին թույլ է տվել ընդլայնել Ադրբեջանում մշակութային եւ կրթական ծրագրերը: Իսկապես, վերջին տասնամյակում բազմաթիվ տնտեսական համաձայնագրեր են կնքվել: Օրինակ, 2017-ին ադրբեջանական բանակը, ինչպես հաղորդվում է, ՌԴ-ից ստացել է «Խրիզանտեմա-Ս» հրթիռային համալիրներ: 2018-ին Ադրբեջանը Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտոնյաների համար համաժողով է անցկացրել Ջոջուգ Մարջանլիում՝ քաղաք, որը դուրս է եկել Հայաստանի վերահսկողությունից 2016-ի ապրիլին քառօրյա պատերազմի արդյունքում: Հատկանշական է, որ համաժողովը կրել է «Բաքու-Մոսկվա աշխարհաքաղաքական հանգույց: Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» անվանումը: 2020-ի ապրիլի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանը հայտարարել է «ՌԴ գլխավոր ռազմավարական գործընկեր»: Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը բացահայտ քննարկում են միջուկային ոլորտում համագործակցությունը:

ԱՄՆ-ի ռազմավարական դիրքը տուժել է, քանի որ եւ՛ Ջորջ Բուշի, եւ՛ Բարաք Օբամայի, եւ՛ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում էին Վլադիմիր Պուտինի մեջ տեսնել արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: Նույն պատկերն է եղել նաեւ Թուրքիայի եւ Չինաստանի հետ կապերում: Ցավոք, այժմ նման ցուցակում պետք է ներառել նաեւ Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է դարձել Ռուսաստանի եւ Իրանի համար՝ պահպանելով իր արեւմտամետ ճակատը միայն նրա համար, որպեսզի խուսափի Վաշինգտոնում իր ռազմավարական շրջադարձի համար պատասխանատվությունից: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանին զինել կամ աջակցել կնշանակի հնարավորություն տալ Կրեմլին եւ Խամենեիին»,-գրում է Մայքլ Ռուբինը: