Դոդոնը Սանդուին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ
Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը երկրի ներկայիս նախագահ Մայա Սանդուին մեղադրել է իշխանությունը զավթելու փորձի մեջ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն դեկտեմբերին հրաժարական է տվել, որպեսզի երկրում հնարավորություն ստեղծվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Համաձայն տեղական օրենսդրության՝ նախագահը պետք է վարչապետի թեկնածու առաջադրի, սակայն դրա փոխարեն Սանդուն դիմել է Սահմանադրական դատարանին՝ հարցով, թե արդյոք կարող է խորհրդարանը հայտարարել ինքնալուծարման մասին, եւ բացասական պատասխան է տվել:
«Մի քանի ամիս առաջ ես ասացի, որ վատագույն հնարավոր սցենարներից մեկը պետական ինստիտուտների աշխատանքի լրիվ շրջափակումն է: Ստիպված եմ հայտնել, որ դա տեղի է ունեցել գործող նախագահի կողմից սահմանադրության խախտման եւ անգործության պատճառով:Այժմ մենք ունենք քաղաքական շոու, սահմանադրական եւ քաղաքական շրջափակում, եւ առավել նկատելի են դառնում նախագահի կողմից իշխանության զավթման փորձերը»,-ասել է Դոդոնը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել