Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար
Հունվարի 16-ից Ֆրանսիայի ամբողջ տարածքում ընդլայնվում է պարետային ժամի գործողությունը. առանց ծանրակշիռ պատճառի տանից դուրս գալու արգելքը գործելու է ժամը 18-ից, փոխանցում է RFI-ն:
Հունվարի 18-ից ԵՄ սահմաններից դուրս Ֆրանսիա ժամանող բոլորը պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ, 7 օրով ինքնամեկուսանան, այնուհետեւ կրկնակի թեստավորվեն:
Ֆրանսիայում համաճարակը կայունացել է «բարձր հարթության վրա»՝ օրական վարակումների 16 հազար դեպք միջին թվով: Այս իրավիճակում իշխանությունները որոշել են պարետային ժամը երկարացնել համազգային մասշտաբով: Ֆրանսիայի ամբողջ տարածքում հունվարի 16-ից այն սկսվելու է ժամը 18-ին, այլ ոչ թե երեկոյան 20-ին, ինչպես մինչեւ հիմա էր:
Պարետային ժամը նշանակում է առանց որոշակի ծանրակշիռ պատճառի (աշխատանք, շտապ այց բժշկին), դա նշող հատուկ ծառայացուցակի եւ հաստատող փաստաթղթերի տանից դուրս գալու արգելք: Դա նաեւ նշանակում է խանութների եւ հանրային շենքերի փակում:
Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամների («բրիտանական» եւ «հարավաֆրիկյան») մասշտաբային տարածման մտավախություն ունենալով՝ իշխանությունները հատուկ պահանջներ են մտցնում երկիր մուտք գործելու համար:
Երկուշաբթիից՝ հունվարի 18-ից սկսած Եվրամիության սահմաններից դուրս գտնվող երկրներից Ֆրանսիա գալ ցանկացող բոլորը պարտավոր կլինեն ներկայացնելու COVID-19-ի բացասական թեստ: (Այս պահանջն արդեն գործում է Մեծ Բրիտանիայից Ֆրանսիայի տարածք մուտք գործելու համար):
Ֆրանսիա ժամանելով՝ բոլորը պետք է պարտադիր 7 օր ինքնամեկուսացման մեջ լինեն, այնուհետեւ անհրաժեշտ է կրկնակի թեստ հանձնել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել