Թրամփը Վաշինգտոնում ԱԻ ռեժիմ է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել եւ Վաշինգտոնի իշխանություններին դաշնային օգնություն հատկացրել՝ կապված հունվարի 20-ին երդմնակալությունից առաջ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի անվտանգության ապահովման ջանքերի հետ: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում:
«Այսօր [երկուշաբթի] նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է [մայրաքաղաքային] Կոլումբիա շրջանում արտակարգ իրավիճակի մասին եւ կարգադրել է դաշնային օգնություն հատկացնել՝ համալրելու համար նախագահի 59-րդ երդմնակալության հետ կապված արտակարգ իրադրության առաջացմանը արձագանքելու շրջանի ջանքերը, որը տեւելու է 2021 թվականի հունվարի 11-24-ը»,- նշել են Սպիտակ տանից: Հանգստյան օրերին վաշինգտոնյան վարչակազմին համապատասխան խնդրանքով դիմել էր մայրաքաղաքի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը Կոնգրեսում անկարգություններից հետո պոտենցիալ սպառնալիքների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս որոշումը դաշնային իշխանություններին թույլ կտա արագացված ռեժիմում միջոցներ հատկացնել քաղաքին օգնություն ցույց տալու համար: Ընդ որում՝ 44-րդ նախագահ Բարաք Օբաման համանման հայտարարությամբ հանդես չէր եկել Թրամփի երդմնակալությունից առաջ: Պետության ղեկավարները սովորաբար այդ կարգի ԱԻ են մտցնում տարերային աղետների հետեւանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ