Թրամփը հայտարարել է իր կողմնակիցների հանրահավաքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքը կանցկացվի Վաշինգտոնում հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի երկու պալատները պաշտոնապես հաստատեն քվեարկության արդյունքները: Այդ մասին հայտնել է Ամերիկայի առաջնորդը թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ բողոքի ցույց կանցկացի Վաշինգտոնում հունվարի 6-ին»,-գրել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ավելի ուշ հայտնի կդառնա հանրահավաքի հստակ վայրը: Նա նշել է, որ հունվարի 6-ին կներկայացվեն մեծաթիվ ապացույցներ այն մասին, որ անցած նախագահական ընտրությունները, իբրեւ, կեղծված էին:
Նոյեմբերին եւ դեկտեմբերին Թրամփի կողմնակիցներն արդեն անցկացրել են հանրահավաքներ Վաշինգտոնի կենտրոնում՝ ի աջակցություն երկրի ղեկավարի: Դրանք ավարտվել են գործող նախագահի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ բախումներով: Անկարգությունների արդյունքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, տուժել են ոստիկաններ:
Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը պետք է պաշտոնապես հաստատեն ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը կայացել է դեկտեմբերի 14-ին: Ընտրիչները հաստատել են նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Այդուհանդերձ, Թրամփը չի ընդունում պարտությունն ու դիմում է դատարաններ՝ պահանջելով ձայների վերահաշվարկ անցկացնել մի շարք նահանգներում: Սակայն Սպիտակ տան ներկայիս ղեկավարի փաստաբանների գործողությունները հաջողությամբ չեն պսակվում. նրանց հայցերը դատարանները մերժում են: Վերջին տվյալներով՝ Բայդենի օգտին քվեարկել է 81.2 մլն ընտրող, Թրամփի օգտին՝ 74.2 մլն քաղաքացի: ԱՄՆ հաջորդ վարչակազմի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ