Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 26 301 դեպք
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 26 301-ով՝ հասնելով ընդհանուր առմամբ 3 212 637-ի: Այդ մասին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Մեկ օր առաջ հայտնի էր դարձել 27 039 հայտնաբերված դեպքի մասին: Վարակվածների թվի աճը դանդաղել է 0.8 տոկոսով:
Մասնավորապես, մեկ օրում Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5 452 նոր դեպք: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 821 128 վարակված: Մայրաքաղաքում մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 76-ով:
Ռուսաստանում կորոնավիրուս ախտորոշմամբ դուրս գրված պացիենտների թիվը մեկ օրում ավելացել է 18 897-ով: Ընդհանուր առմամբ առողջացել է 2 599 035 մարդ: Հայտնի է, որ առողջացածների թիվը հասել է 80.9 տոկոսի՝ ի համեմատություն վարակվածների ընդհանուր թվի:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվն ավելացել է 447-ով, մինչդեռ դրանից մեկ օր առաջ այդ թիվը կազմել է 536: Վարակի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 58 002 պացիենտ: Հիվանդության պայմանական մահացությունը գտնվում է 1,81 տոկոսի՝ համաձայն շտաբի տվյալների:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ