Tesla-ի առաջատար դիրքերը վտանգված են էլեկտրաքարերի խոշորագույն շուկայում
Tesla ավտոարտադրողի առաջատար դիրքերը Չինաստանում կարող է սպառնալիքի տակ հայտնվել արդեն հաջորդ տարի, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:
Իլոն Մասկի ընկերությունը ռեկորդային 120.000 էկե ավտոմեքենա է վաճառել էլեկտրաքարերի աշխարհի խոշորագույն շուկայում: Tesla-ն շարունակում է մեծացնել արտադրությունը Շանհայում: China Passenger Car Association ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի Tesla-ն մինչև 280 000 ավտոմեքենա կվաճառի երկրում: Սակայն 2021 թվականին մրցակցային գրոհի մասշտաբները, որին կբախվի Tesla-ն Չինաստանում, ահռելի կլինեն, նշում է գործակալությունը: Ավտոմոբիլային ստարտափներ Nio Inc.-ը, Xpeng Inc.-ը եւ Li Auto Inc-ն արագորեն նվաճում են շուկան: Ընկերությունների էլեկտրական ամենագնացների, սեդանների եւ քրոսովերի վաճառքները 2020 թվականին աճում են: Հենց դրանք են Tesla-ի մրցակիցները Չինաստանում:
Ավելի վաղ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել էր 600 միլիարդը: Ավտոգիգանտը հերթական ռեկորդ է սահմանել, որն էլեկտրաքարերի արտադրողին թույլ կտա վեցերորդ խոշորագույն ընկերությունը դառնալ S&P 500 ինդեքսում: Ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից աճել են մոտ 667 տոկոսով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ