Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկանների Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան Երևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան Հայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազում ՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է

Միայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար». Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկաններիԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներԻսրայելի թիվ 1 ինքնաթիռը լքել է երկիրը՝ Իրանի հետ հնարավոր սրացման պատճառով․ The Times of IsraelԱրտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համարՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքովԳործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունքԻնչու է հարցաքննության հրավիրվել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձակված հորըՉորս հայ գերրիներ են վերադարձել ՀայաստանԵրևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներումՀայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն ԳրիգորյանՀայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազումՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված ենՔաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում ենՅուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովիՈւկրաինայի նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանըՀնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍՄեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններըԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ ReutersՖրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի ԳրենլանդիայումՊետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՄայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուսՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս ՄարագոսՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացըՀայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերըԵթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանTRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելուՉգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարարՄենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասինՏեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրվել է Քննչական կոմիտեԻնչքան ԵՄ-ի հետ համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ-ի անդամՖիդանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Արաղչիի հետՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Նիկոլ ՓաշինյանՀայաստանն աներկբա և միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա. BloombergՉի լինելու TRIPP որևէ ենթակառուցվածք, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան (տեսանյութ)
Աշխարհ

Atlantico. Saxo Bank-ի ամենաանհավանական կանխատեսումները 2021 թվականի համար

Դանիական խոշորագույն Saxo Bank բանկը յուրաքանչյուր տարի կանխատեսում է ամենաանհավանական իրադարձությունները, իսկ Forbes ամսագիրը հրապարակում է դրանք մինչեւ դեկտեմբերի 31-ը, գրում է Atlantico-ն:

Ամեն տարի դա անհավանական է թվում: Բայց ո՞վ կարող էր հավատալ սեպտեմբերի 11-ի հարձակումների հնարավորությանը, պատկերացնել, որ մոլորակն ընկնում է հիպոթեկային ճգնաժամի ֆինանսական անդունդը, պատկերացնել որ Սպիտակ տանը սեւամորթ նախագահ կհայտնվի եւ որ նրան այնտեղ կփոխարինի Դոնալդ Թրամփը: Ինչ վերաբերում է Saxo Bank-ի կանխատեսումներին, որոնք, ինչպես միշտ նշվում է, որեւէ պատասխանատվություն չի դնում կապիտալի եւ ներդրումների մասնագետների վրա, դրանցից նույնիսկ ամենախելագարները հաճախ իրականանում են, իսկ շատերը բավականին ռացիոնալ են թվում:

2019-ի վերջին Saxo Bank-ը ներկայիս համաշխարհային համավարակը չէր կանխատեսում, սակայն կանխատեսել էր աննախադեպ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, ռեցեսիան Գերմանիայում եւ կալիֆորնիական ամենահայտնի երկու ընկերությունների` Tesla-ի եւ Apple-ի միաձուլումը: 2020 թվականն իսկապես շատ բուռն տարի էր, իսկ տնտեսական ճգնաժամն աննախադեպ էր: Նա չխնայեց Գերմանիային, իսկ Apple-ն իսկապես մտերմանում է Tesla-ի հետ` սկսելով սեփական էլեկտրամոբիլի մշակումը:

Այժմ Forbes-ը հրապարակում է 2021 թվականի ամենախելահեղ կանխատեսումները: Ամսագիրը նախազգուշացնում է ներդրողներին, որ դրանք քիչ հավանական են, սակայն, ամեն դեպքում, առաջարկում է վերլուծել դրանք, քանի որ ճշմարտությունը հաճախ թաքնվում է այնտեղ, որտեղ նրան ամենաքիչն են սպասում: Ներդրումների տնօրենը հիշեցնում է, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել ֆինանսական շուկաների պահվածքն այսպիսի անհանգիստ պահին: Դրանք կանգուն մնացին եւ ուշքի եկան շատ ավելի արագ, քան քաղաքական գործիչները, որոնք մոլորվել էին թվերի եւ իրարամերժ կոչերի մեջ: 2021-ը մեզ համար նաեւ մի քանի ցնցող անակնկալ է նախապատրաստել:

1. Amazon-ը կշարունակի ընդլայնվել: Դրա հավակնությունները սահմաններ չունեն: Աճի ապահովման համար Amazon-ը «կգնի Կիպրոսը»` իր եվրոպական կենտրոնակայանն այնտեղ տեղակայելու համար: Ընկերությունը կփոխի Կիպրոսի հարկային օրենսդրությունը` իր համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար: Կիպրոսը դա կընդունի եւ կսկսի մեծ փողեր աշխատել, որոնք ԵՄ-ի կողմքով կանցնեն: Եվրոպացիները կարձագանքեն դրան, ինչը փրկօղակ կդառնա Եվրոպայի համար: Եվրոպական ղեկավարությունը հարկադրման միասնական հայտարարի կբերի սակագնի իջեցմանը զուգահեռ:

2. Գերմանիան կփրկի Ֆրանսիային` լցնելով կորոնավիրուսից հետո դատարկ իր գանձարանը: Ֆրանսիական պարտքը երկու անգամ ավելի մեծ է, քան Գերմանիայինը (ՀՆԱ-ի 140 տոկոսը` 70 տոկոսի դիմաց), իսկ բանկերին կարող է սնանկություն սպառնալ: Ֆրանսիան կդիմի Գերմանիային, որպեսզի այն թույլ տա ԵԿԲ-ին ֆինանսավորել իր բանկերը: Իսկ Գերմանիային այլ լուծում չի մնա, եթե այն ցանկանում ինքնուրույն տանել ճգնաժամը, որը կարող է համակարգայինի վերաճել:

3. Կեղծ լուրերը կվերանան բլոկչեյնների շնորհիվ: Տեղեկատվական ցանցերը, կառավարությունները եւ բիզնեսները կմիավորվեն` սոցիալական մեծ լրատվամիջոցներին տեղեկատվությունը բլոկչեյնի ալգորիթմների նման ալգորիթմներով զտել ստիպելու համար, որոնք կհաստատեն փաստերի իսկությունը:

4. Չինացիները կայուն կրիպտոարժույթ կթողարկեն` թվային յուան, որը շատ բարձր կայունություն կունենա` ներդրողներին գրավելու համար: Ներդրողները դա որպես չինական շուկայի բացություն կընկալեն եւ դրականորեն կվերաբերվեն առաջարկին: Դոլարը ստիպված կլինի բախվել այդպիսի մրցակցությանը չինացիների եւ ամերիկացիների միջեւ պոտենցիալ պատերազմի նոր փուլում:

5. Տեխնոլոգիաները թույլ կտան ապահովել մաքուր էներգիայի զարգացումը, որպեսզի յուրաքանչյուր տուն անկախություն ունենա մատակարարման գործում: Ինչպես կարծում են Saxo Bank-ում, միաձուլման էներգիան պատրաստ կլինի շուկա դուրս գալ ամենափոքր մասշտաբովներով` ալգորիթմի շնորհիվ, որն այն հասանելի կդարձնի անհատների համար: Արդյունքում, յուրաքանչյուր ընտանիք կկարողանա իրեն էներգիայով ապահովել, ինչը նրանց նաեւ հնարավորություն կտա հրաժարվել հողմաղացներից:

6. Գործազրկության պատճառով աշխատատեղերի քանակը կկրճատվի, սակայն արտադրողականությունն այնքան բարձր կլինի, որ հնարավոր կլինի բոլորին անվերապահ եկամուտ վճարել: Նման փոփոխությունների առաջին հետեւանքը քաղաքներ աճի դադարեցումը կլինի:

7. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կկարողանա գնաճ առաջացնել: Տնտեսության վերականգնումն անխուսափելի է եւ իսկական բում կառաջացնի եւ հետեւաբար` գնաճ: Այն հարված կդառնա վարձավճարներին եւ ակտիվներին, իսկ կենտրոնական բանկերի արձագանքը տոկոսադրույքների բարձրացման տեսքով դեֆոլտի մի ամբողջ շղթայի կհանգեցնի:

8. Այսպիսի գնաճը կարող է նաեւ հարվածել արժույթներին եւ խթանել թանկարժեք եւ հազվագյուտ մետաղների պահանջարկը: Արծաթի գները կարող են կտրուկ թռիչք ունենալ նոր շուկաների ի հայտ գալու պատճառով:

9. Տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում ինտերնետի հասանելիության հնարավորություն կտան արբանյակների շնորհիվ, իսկ զարգացող տարածաշրջաններում կաճի կրթության եւ արտադրողականության մակարդակը: Մասնավորապես, գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արտադրողականության կտրուկ աճ կապահովի աշխարհի շատ գյուղական գոտիներում:

10. Մեծ առաջընթաց կանխարգելիչ բժշկության ոլորտում: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իր սկզբունքով քիչ է տարբերվում քաղցկեղի բուժումից: Ուստի covid-19-ի դեմ գործարկված կապիտալի զանգվածը թույլ կտա հսկայական ցատկ կատարել քաղցկեղի դեմ պայքարում, որը համեմատելի կլինի նրա հետ, ինչ տվեցին պատվաստանյութերն ու հակաբիոտիկները 20-րդ դարում: