Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանում կայունության համար
Պարսից ծոցի արտաքին գործերի նապարարները կանցկացնեն հանդիպում առցանց ձեւաչափով, որը կազմակերպված է Բահրեյնի նախաձեռնությամբ դիվանագիտական հակազդությունը դադարեցնելուն ուղղված քայլերի համար, որը «ձախողել է կայունությունը եւ խոչընդոտել Վաշինգտոնի ջանքերին ձեւավորել միասնական ճակատ Իրանի դեմ»,-հաղորդում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրատները եւ Բահրեյնը խզել էին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ 2017 թվականին՝ մեղադրելով այդ երկիրն ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Դոհան հերքել էր բոլոր մեղադրանքները՝ իր հերթին մեղադրելով իր հարեւաններին իր ինքնիշխանությունը սահմանափակելու ձգտման մեջ:
Սակայն Սաուդյան Արաբիան պնդում է այդ վեճը լուծելու ուղղությամբ՝ ձգտելով մեղմել քննադատությունն ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի կողմից, որը խոստացել է զբաղեցնել ավելի կոշտ դիրքորոշում թագավորության նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը:
«Բանակցություններ են վարվում հնարավոր համաձայնագրի մասին, սակայն դրանք դեռեւս շարունակվում են»,-հայտնել է Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչներից մեկը:
Դոհային ներկայացվել էր 13 պահանջ՝ սկսած Al-Jazeera հեռուստաընկերության եւ ռազմական բազայի փակումից մինչեւ «Մուսուլման եղբայրների» հետ կապերի խզումն ու Իրանի հետ կապերի մակարդակի կրճատումը:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, թագաժառանգ Ֆեյսալ բեն Ֆահրան ալ Սաուդը հայտարարել է, որ Քաթարի հետ վեճի կարգավորումը հասանելի է, երբ Քուվեյթը հայտարարել էր այդ վեճը դադարեցնելու առաջընթացի մասին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ