ՌԴ ԱԳՆ-ն կատակել է ԱՄՆ դեսպանի` Սանտա Կլաուսին ուղղված նամակին ի պատասխան
Ռուսաստանի արտգործնախարարությունը կատակել է ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի` Սանտա Կլաուսին ուղղված նամակին ի պատասխան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ երեքշաբթի ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ֆեյսբուքում Ամանորի նախապատրաստական աշխատանքների լուսանկարներ էր տեղադրել: Դրանցից մեկի վրա տոնածառ էր պատկերված` դիմակներով եւ ձեռքի ախտահանիչ միջոցներով զարդարված: Դեսպանատան աշխատակիցների խոսքով` հումորի զգացումն «այս դժվարին տարում պետք է առավել քան երբեւէ»: Բացի այդ, Ամանորի մրցույթի շրջանակներում դիվանագետների ընտանիքներից մեկը քաղցրավենիք էր թխել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հին շենքի տեսքով:
Դիվանագիտական առաքելության էջում տեղադրված էր նաեւ Սալիվանի նամակը Սանտա Կլաուսին: Դեսպանը վստահեցնում է Սանտային, որ իրեն լավ է պահել ամբողջ տարվա ընթացքում, մասնավորապես` «դիմակ է կրել եւ հեռավորություն է պահպանել»: Որպես նվեր` դիվանագետը նոր հոկեյի փայտ, COVID-19 պատվաստանյութ եւ վազքի կոշիկներ է խնդրել:
Շաբաթ օրը Twitter-ում Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Սալիվանի նամակը:
«Հարգելի դեսպան, Սանտա Կլաուսը կատարե՞լ է պատվաստանյութերի Ձեր երազանքը: Եթե ոչ, ապա մեր Ձմեռ պապը նվեր ունի Ձեզ համար. Sputnik V պատվաստանյութը հաստատված է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար»,- ասվում է գրառման մեջ:
Սալիվանն այս տարվա նոյեմբերի 20-ին դարձավ 61 տարեկան:
Շաբաթ օրը Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ Sputnik V-ն հաստատվել է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար: Մշակողների Twitter էջին հաղորդվել է, որ այդ տարիքային խմբի համար դեղամիջոցը 90 տոկոսանոց անվտանգություն եւ արդյունավետություն է ցույց տվել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ