Ռուսաստանի դեսպանատունն ԱՄՆ-ին «վիզային պատերազմի» նախաձեռնող է անվանել
Ռուսաստանի դեսպանատունն ԱՄՆ-ին «վիզային պատերազմի» նախաձեռնող է անվանել The Washington Post-ի ուրբաթ օրվա էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ:
«Ուշադրություն ենք դարձրել մի հոդվածի վրա, որը տպագրվել էր The Washington Post-ի ուրբաթ օրվա էլեկտրոնային տարբերակում, որում հերթական անգամ հղում, վկայակոչելով Պետդեպարտամենտի աղբյուրները, հեղինակները մոլորության մեջ են գցում իրենց ընթերցողներին եւ ձգտում են հյուպատոսական եւ վիզային խնդիրների համար ամբողջ մեղքը բարդել ռուսական կողմի վրա:
Հոդվածում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ «փակուղու» համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ամերիկյան կողմը: Հենց ԱՄՆ-ն է դարձել այսպես կոչված «վիզային պատերազմի» նախաձեռնողներ, պարտադրել է մեզ անձնական վիզային փոխանակման պրակտիկան, երբ Ռուսաստանի արտասահմանյան հաստատությունների աշխատակիցները մուտքի թույլտվություն են ստանում միայն ամերիկացի աշխատողների համար վիզաների տրամադրման հետ մեկտեղ:
ԱՄՆ առաքելություններիի դիվանագետների եւ այլ մասնագետների համար մուտքի արտոնագրեր տրամադրելու մերժումներ չեն եղել: Մենք այստեղ ոչ մի առավելություն չունենք: Մենք գործում ենք խստորեն փոխադարձության սկզբունքի հիման վրա: Ամերիկացի պաշտոնյաներին տրամադրվող զիզաների քանակը համապատասխանում է ԱՄՆ-ում ռուսաստանցի աշխատակիցների ստացած վիզաների քանակին:
Մենք բազմիցս հյուպատոսական եւ վիզաների ոլորտում մեր հարաբերությունների լիարժեք կարգավորման կոչ ենք արել Վաշինգթոնին:
Կարիք չկա խնդիրը հիվանդ գլխից առողջի վրա տեղափոխել: Գնդակը ամերիկյան կողմում է»,- ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ