Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ․
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ ուշագրավ զրույց է տեղի ունեցել։
Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը, անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձագանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ եւ ոչինչ չի խնդրել։ Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հետո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել, որ հետեւանքները մեղմվեն։
Մակրոնն ասել է՝ չէ՞ որ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն եմ, ինչո՞ւ ինձ չտեղեկացրեց կամ աջակցություն չխնդրեց ստորագրելուց առաջ կամ հետո։ Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես պահի իրեն Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում եւ շարունակի աջակցել բանակցային պրոցեսին, թե՞ Արցախի ճանաչման գործընթացն առաջ մղի՝ դուրս գալով Մինսկի խմբից։ Թվում է՝ այս հարցերը պետք է լուծվեին պետական դիվանագիտության ուղիով, այլ ոչ թե համայնքի հետ»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ