Ջիգարխանյանի հուղարկավորությունից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատասխանել է Մալախովի կշտամբանքներին
Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում պատասխանել է հաղորդավար Անդրեյ Մալախովի կշտամբանքներին:
Մալախովը վերջերս ասել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ծաղկեպսակ չի ուղարկել նախկին ամուսին՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը․ «Հաղորդումն անհեթեթ էր: Ես բոլորովին չեմ արձագանքում դրան։ Ուշադրություն չեմ դարձնում, թե այնտեղ ինչ են ասում։ Այնտեղ նստած են մարդիկ, ովքեր Արմեն Ջիգարխանյանին չեն ճանաչել։ Նրանք լիովին անհեթեթություն են խոսում․ ծիծաղելի եւ խղճուկ տեսք ունեն։ Եթե չեմ ամաչում, թող ասեն ինչ են ուզում», - նշել է դաշնակահարուհին ՝ հավելելով, որ չի վիճել Մալախովի հետ։
Նա նաեւ հայտարարել է, որ նախկինում Մալախովին համարում էր թոք-շոուի լավագույն հաղորդավար։ «Այն հաղորդումներում, որտեղ բացասական են արտահայտվում իմ մասին վարկանիշները շատ բարձր են։ Բայց, արդյունքում ինձ մոտ աճում է բաժանորդների թիվը։ Սոցիալական ցանցերում գովազդի շատ ավելի շատ առաջարկներ եմ ստանում։ Որքան շատ հիմարություն, այնքան բարձր վարկանիշ», - ամփոփել է նա։
Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականին՝ կյանքի 86-րդ տարում։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նրա երրորդ կինն էր:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ