Այսօր՝ 21 հոկտեմբերի 2020թ., 00:00
Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին Ադրբեջանը կրկին շփոթված, միամիտ ռմբակոծել է Իրանի տարածքը. (տեսանյութ) Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան
Հարցում

Վարչապետի դատաիրավական էմոցիաները

Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիաներից զատ, քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, այնքան թերի, որ դրանք անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։ Փորձեք վերհիշել վարչապետի դատաիրավական էմոցիաները.

1. Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը չհապաղեց լայվով հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորներին հասանելիք ուտելիքն ու տրվող օգնությունը գողանալու մեջ: Նա հատուկ արձանագրեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված էր ոչ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների համար հավաքագրված օգնությունը յուրացնելու և գողանալու, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրելու մեջ։ Փաշինյանի ամբողջ խոսքը հենց այդ դրվագի վրա էր, և նա փորձում էր որքան հնարավոր է մեծ քանակի էմոցիա հանել հանրային լսարան: Լինենք անկեղծ՝ դա նրան հաջողվեց։
Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։
Սակայն գործի հանգուցալուծումը մինչ այժմ չի երևում։ Որովհետև եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ կայացված լիներ, եթե չէ...
Տակը մնաց էմոցիոնալ սուտը։ Կարծես, թե տուշոնկաները «օրինական» էին։

2. 2018թ. օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։ Դրանից հետո արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ։ Այսօր, սակայն քրեական այս գործն իրեն սպառել է։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...։ Այն գրեթե կապ չունի մարտի 1-ի հետ։ Մարտի մեկի գործով առանցքային հարցերը այդպես էլ չբացահայտվեցին, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Արդյունքում և՛ տուժողները, և՛ պաշտպանական կողմը մեղադրում են իրավապահներին քրեական գործի թերի քննության համար, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում։ Սահմանադրական կարգի տապալման գործը պարզապես ջուր դուրս եկավ։

3. 2018թ. հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում Նիկոլը Փաշինյանը հայտարարեց «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»։
Նա դարձյալ գործը ներկայացրեց որպես 100 տոկոսով ապացուցված գործ, երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործ։ Պարզապես սպասում էին մի թղթի... պաշտոնական պատասխանի, որի Հայաստան ուղարկելն արդեն երեք ամիս է ձգձգվում էր։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոները»՝ բնապահպանության նախկին նախարարը հանգիստ հեռացավ, հայտնվեց Հայաստանից դուրս: 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Դժվար է ասել՝ նախապես պայմանավորված, թե ինչպես։ Հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մասին էր։ Արդյունքում երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործով մեղադրյալն իր համար հանգիստ շրջում է Հայաստանից դուրս։ Իսկ իշխանությունը դրա մասին այլևս չի խոսում։

4. 2019թ. հունիսի 4-ին մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, նրան մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալության փաստին հաջորդող օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին. «Սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Եվ բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել»։ Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, փորձաքննությամբ պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որևէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Թե ինչ էմոցիոնալ պահեր է ապրում վարչապետ Փաշինյանը հիմա, երբ պարզ է դառնում, որ հերթական էմոցիոնալ սուտն էր մատուցվել հասարակությանը, դժվար է ասել։

5. 2019թ. տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն էր։ Զգայուն, անչափ զգույշ և լուրջ մոտեցում պահանջող այս գործը բավականին փնթի և գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Քննչական կոմիտեի` երեխաների թրաֆիքինգի մասին հայտարարությունից հետո շոկի մեջ է, և որ մարդկայնորեն չէր կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ կան ձերբակալվածներ։ Զարգացումներն էլ, նույն էմոցիաների տակ, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, Հ1-ի, ՊՈԱԿ-ի հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն և սոցցանցային հետաքննություն, գլխատելու, քառատելու կոչեր։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այսօր, սակայն, թեման մոռացության է մատնվել, չկան նախկին էմոցիաները։ Ոչ ոք դրա մասին չի հիշում։

Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում, փոխում են վերաբերմունքը և սպասելիքները այսօրվա իշխանությունների հանդեպ։ Վարչապետի դատաիրավական էմոցիաները արդեն սկսել են նրա դեմ աշխատել։ Այն, ինչը նա մինչև վերջին կաթիլը փորձում էր օգտագործել իր շահի համար, ժամանակի ընթացքում սկսել է աշխատել իր դեմ։ Մնում է միայն էմոցիոնալ սուտը և թերահավատության աճող ալիքը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan