Այսօր՝ 21 հոկտեմբերի 2020թ., 00:00
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել «Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերի ազդեցիկ լուռ ակցիան. պարաններին երեխաների ու կանանց արյունոտ շորեր են Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Բելգիայի ավելի քան 30 գործիչներ կոչ են արել Բրյուսելին եւ Եվրոպային դատապարտել Արցախի վրա հարձակումը Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի միջազգային ճանաչմանը. ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքի Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո ԱԺ արտահերթ նիստ կգումարվի ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը Արցախի նախկին 2 նախագահները Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. 168.am «Ես նման տեղեկություն չունեմ». Մանե Գևորգյանը՝ Արցախի նախկին երկու նախագահների՝ այս պահին Կառավարության շենքում գտնվելու մասին Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները «Տղաները դեռ պետք է սպասեն». EuroNews-ի ռեպորտաժը՝ Արցախի առաջնագծից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը Փաշինյան. Ռուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար Ալիեւ. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում Փաշինյան. պատրաստ ենք փոխզիջման. մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ «Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա Լավրովը ԵԽ ղեկավարի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24 հազար աշակերտ չի հաճախում դպրոց Պարգեւ Սրբազանն այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին եւ բանակին, ինչպես նաեւ մաղթեց հաղթանակ Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը. ԱԳՆ «Արցախը մենք ենք». Հունաստանի հայերը հարյուրից ավելի ավտոմեքենաներով քիչ առաջ փակեցին Թուրքիայի հետ սահմանը (տեսանյութ) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված «Ղարաբաղ. Սև օրեր». Life.ru-ի վավերագրական ֆիլմը պատերազմի կիզակետում գտնվող Ստեփանակերտից Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են Խորվաթիայի վարչապետը սպիտակ փոշի եւ սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել. ԶԼՄ-ներ Հսկայական անելիք ունենք Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան Կեսգիշերից՝ հրադադար Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում շեշտել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը Օպերատիվ ամբողջ իրավիճակի կառավարման շտաբի անհրաժեշտություն կա այսօր. Նախկին վարչապետ «Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. Նա կհանդիպի Պոնպեոյի հետ Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 13 կուսակցությունների հայտարարությունը «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան Գյանջայի ռազմական նշանակետերը հրթիռակոծությունից հետո Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի «Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Մակրոնն ահաբեկչություն է անվանել Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին
Հարցում

Ի՞նչ է կատարվում Ոստիկանությունում

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տևական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների և ոստիկանության բախումներ։

Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ պաշտպանված չէիր ոչ միայն պատահական կրակոցից կամ դանակահարությունից, այլև կարող էիր դառնալ ոստիկանների կամայականությունների զոհ։

Իրավապահ համակարգին տրվող անլուրջ՝ ծեփելու, փռելու, պառկեցնելու մասին հակաօրինական հրահանգները, ըստ էության դարձել են ոստիկանության հիմնական աշխատելաոճը։ Եվ սա դարձել է օրինաչափություն։

Վերջին մի քանի օրը հետևում ենք քաղաքացի-ոստիկան բախումների քրոնիկոնին։ Լարվածությունը խորանում է հատկապես քաղաքական հրահանգով ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում։ Դիմակների պրոբլեմի ֆոնին, երբ քաղաքի շուկաներում, մարդաշատ վայրերում մարդկանց իննսուն տոկոսը դիմակ չի կրում, ոստիկանները կարող են դա անտեսել, սակայն փոխարենը մի քանի հոգով կկատարեն դիմակը պատահաբար իջած աղջկան տուգանելու սրբազան պարտքը։

Կացնային այս մոտեցումն իր հերթին ծնում է դիմադրություն և բախումներ։ «Դիմակների պատերազմը» օրեցօր նոր զարգացումներ է ստանում՝ հասնելով աբսուրդի։ Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է բանականության շրջանակներից։ Ձևավորվում է անտանելի մթնոլորտ։ Քաղաքական իշխանության հրահանգը ոստիկանությանն՝ առավելագույն անհանդուժող լինել դիմակների խնդրում, գնալով վերածվում է ոստիկանական բեսպրեդելի, դուրս է գալիս մարդկային նորմերից։ Գյումրու կենտրոնում դիմակի պատճառով տեղի ունեցած բախումը տիպիկ օրինակներից մեկն է՝ անկառավարելի իրավիճակ, ծեծ, ուշաթափություն։ Եվ այդ ամենը մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Ընտանիքի հետ զբոսանքի դուրս եկած երիտասարդի ոչ պատշաճ ձևով կրած դիմակը դարձել էր վիճաբանության առարկա։ Իսկ հետո բեսպրեդել՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը մի քանի տասնյակ առանց դիմակների այլ քաղաքացիների ներկայությամբ։

Նույն օրը մեկ այլ ոստիկան երկար ժամանակ փորձում էր քաղաքացու հետ պարզել, թե ինչ է ընկույզը։ Պարզվում է «պոպոքը» սնունդ չէ։ Ոստիկանը չգիտեր ինչ է, բայց սնունդ չէ։ Հավանաբար դիմակների համար տուգանքների այդ օրվա պլանը պատշաճ չէր կատարվել։

Երեկ արդեն խայտառակ իրավիճակ էր Րաֆֆու փողոցում՝ կռիվ, հրմշտոց և քաշքշոց։ Մի քանի ոստիկան դիմակի համար բռնել էին մի կնոջ, փորձում էին քաշքշելով բերման ենթարկել։ Իրավիճակն այնքան անմարդկային էր, որ պատահական անցորդներն էին փորձում միջամտել։

Սրանք ոստիկանների աբսուրդի հասնող մոտեցման մի քանի օրինակներ են։ Իսկ դրանք բազմաթիվ են։ Ոստիկանների կացնային մոտեցումը հասկանալիորեն առաջացնում է հակազդեցություն, դիմադրություն, շատ հաճախ բերում է կոնֆլիկտների։

Սակայն ոստիկանության գործողությունների դեգրադացումը բնորոշ է ոչ միայն դիմակների շոուին։ Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանի գրառումը պարզ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ոստիկանությունում։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգով ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով վերջինիս ոստիկանության բաժանմունք տեղափոխելը, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ խմբակային ծեծի ենթարկելը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը ինքնիրավչության, չարաշահման փուլ թևակոխելու ապացույցն է։

Սա կարող է լինել կամ վատ կառավարման, կամ հասարակության մեջ վախ սերմանելու պետական քաղաքականության արդյունք։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում է վտանգավոր խզվածություն հասարակության և ոստիկանության միջև։

Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտները, վիճաբանություններն ու բախումները, ոստիկանության միջոցով մարդկանց հայտարարված պատերազմը կբերի անկանխատեսելի հետևանքների։ Սա պետք է գիտակցի իշխանությունը։ Եթե այսօր հետևություններ չարվեն, վաղը ոստիկանությունն անխնա, զանգավածաբար քաղաքական նպատակներով, կամ որպես վախ սերմանելու գործիք օգտագործելը ձևավորելու է պայթյունավտանգ, անկառավարելի իրավիճակ։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan