Այսօր՝ 19 սեպտեմբերի 2020թ., 00:00
Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ Պաշտպանվել սեփական կառավարությունից ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Առեւտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ եւս մեկ վարկային համաձայնագրի հարցը (տեսանյութ) Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է Ես ձեզ սիրում եմ. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Փաշինյան Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել. Արթուր Վանեցյան Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են. Նաիրա Զոհրաբյան Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները
Հարցում

Լատենտ Հայաստան

Բոլոր քաղաքական կենտրոնների հաշվարկներում ժողովրդի ռեակցիան է՝ հիմա, վաղը, այս կամ իրավիճակում, որևէ կարևոր խնդրի առիթով։ Բոլորի հաշվարկներում է դա՝ հների, գործողների, գալիքների, շանս ունեցողների և բացարձակ անհեռանկարայինների։
Իսկ ինչպե՞ս ենք հաշվարկում ժողովրդի ռեակցիան, ո՞րն է չափման օբյեկտիվ հիմքը, ինչի՞ հիման վրա։

Գուցե անցյալի փորձի վրա՞. սա աբսուրդ է. 2018-ը այս առումով դադարեցրեց «անցյալի փորձի» լիազորությունները։ «Անցյալի փորձը» որպես հանրային ինստիտուտ այլևս չկա։ Չհասկանալ սա, նշանակում է չհասկանալ Հայաստանն ընդհանրապես։

Գուցե սոցհարցումների միջոցով. սա նույնպես աբսուրդ է։ Բոլոր սոցհարցումներ պատվիրող կենտրոնները գիտեն, որ հարցվողների մինչև 40-50 տոկոս հրաժարվում են կարծիք հայտնել։ Իսկ մնացածի կիսաճիշտ պատասխանների վրա սոցոլիոգիա կառուցելը գրեթե անհնար է։

Ի՞նչ է ստացվում

Ունենք մութ հասարակություն, որի իրական ապրումների, իրական ցանկությունների, իրական բողոքի, իրական մոտիվացիաների մասին մենք գրեթե պատկերացումներ չունենք։ Կամ՝ գուցե ունենք լրիվ սխալ պատկերացումներ։
Մենք միշտ ունեցել ենք փակ հասարակություն, որի տեսանելի շերտը սովորաբար չի եղել խորքային իրականության ցուցափեղկը։

Մեծ է հավանականությունը, որ հասարակության մեջ ընթանում են լատենտ պրոցեսներ, որոնք այս պահին չեն գիտակցվում, բայց դրանք ընթացքի մեջ են, խմորվում են։ Դրանք հաշվարկելը անհնարինության չափ դժվար է։ Չի բացառվում, որ հենց այդ լատենտ պրոցեսներն են ունենալու վճռորոշ ազդեցություն մեր պետության վրա ոչ միայն երկարաժամկետ, այլև՝ կարճաժամկետ հեռանկարում։

Խորհուրդը մեկն է՝ փորձել հասկանալ հասարակության մեջ ընթացող լատենտ պրոցեսները։ Հակառակ դեպքում կարող են լինել լուրջ, համակարգային անակնկալներ։
Ձևավորվել է մի 1.5 սերունդ, որի էլեկտորալ կշիռը տարիքի բերմամբ մեծանում է. նա պիտի քվեարկի, և մենք տեղյակ չենք նրա նախասիրությունների, նրա պատկերացումների մասին՝ ոչ միայն ներքին կյանքի, այլև՝ պետականության, պահանջատիրության, Արցախի և այլնի շուրջ։

Ավելի ավագ սերունդների որակների մասին պատկերացումներն արդեն հին են. ես այսօր չգիտեմ՝ 2017-ի հայտնի համակարգի՝ մեկ օրում անմռունչ 5-6 հազար ՀՀԿ-ական դարձած որակը կա՞, թե արդեն նման բան հնարավոր չէ։

Ձայն ստանալու կամ բերելու ո՞ր մեխանիզմներ են աշխատունակ, իսկ որո՞նք են արդեն պատմություն։ Հեղափոխության լիդերի և ամենաբարձր վարկանիշ ունեցող գործչի՝ դիմակ կրելու կոչերը արհամարհվում են տոտալ և անվերապահ։ Մյուս կողմից՝ դժվար է հավատալ, որ շենքի, համատիրության, թաղապետարանների՝ ձայն բերող բրոկերների այլանդակ ինստիտուտը կարող է գործել։ Այդ դեպքում ի՞նչն է գործելու։

Չես ուզում հավատալ, որ այսուհետ որևէ ընտրության արդյունքում պառլամենտում կհայտնվի նախկինում մեծամասնական-ռեյտինգային ընտրակարգերի մշտական շահառու ռեգիոնալ ֆեոդալները՝ բոլոր մարզերից, և դահլիճի ու երկրի մթնոլորտը լցնեն իրենց նշանակալի ներկայությամբ։

Բայց, եթե դրա փոխարեն հասարակությունը նորից ԱԺ ուղարկի մեկ հոգու սպասարկման զանգված, որը հետհեղափոխական կարճ ժամանակում ինքնազրոյանում է հանուն մեկ հոգու, ապա երկիրը ոչ մի լավ տեղ չի հասնի։

Իսկ արդյո՞ք հասարակության լատենտ պրոցեսներում կա երկիրը ավելի լավ տեղ հասցնելու խնդիրը։ Կա՞ այդպիսի հավաքական խնդիր, թե՞ ամեն ինչ շատ ավելի անհատական է։ Ոչ ոք այս հարցի պատասխանը չունի և առանձնապես ջանքեր չեն թափվում դա հասկանալու ուղղությամբ։ Բայց առանց դրա մենք չենք կարող հաշվարկել ռիսկերը։

Մենք գիտենք, որ ժողովուրդը մինչև 2018 թվականի իշխանություններից վիրավորված է, մենք գիտենք, որ ժողովուրդը սկսել է վիրավորվել 2018-ից հետոյի իշխանություններից, բայց մենք չգիտենք, թե դա ընթացիկ կյանքում ինչի է հանգեցնելու։ Իսկ կարո՞ղ է նախկին իշխանության մերժման և ներկա իշխանությունից խոր հիասթափության արդյունքում ոչ թե նոր, ավելի լավ իշխանության գաղափարը ծնվի, այլ՝ ագրեսիան սեփական պետության հանդեպ։ Ինչո՞ւ ենք բացառում սա։

Մենք չգիտենք, թե երկու տարի հաղթանակի հետ կապված ամեն ինչը և ամենքին արժեզրկելու արշավը ի´նչ պրոցեսների է հանգեցրել հասարակության մեջ. իսկապես չգիտենք, այդ պատճառով էլ հենց վախենալու է։

Մենք չգիտենք փողոցներում ոստիկանության միջոցով ժողովրդին պատերազմ հայտարարելու իշխանության որոշումը ի՞նչ հետևանքներ է ունենալու. կա՞ մեկը, որ կարող է ճիշտ հաշվարկել։

Ես հեռու եմ այն մտքից, որ հասարակության մեջ ընթացող լատենտ պրոցեսները մի օրում միանգամից պայթելու են։ Հավանորեն դրանք հանրային տրամադրությունների տեսքով երևակվելու են պարբերաբար՝ տարբեր առիթներով։

Չեմ բացառում, որ այսօրվա լատենտ պրոցեսները առաջիկայում դրսևորվեն արտագաղթի զգալի ալիքով։ Դա կարող է լինել շոկային ծավալների։
Չեմ բացառում, որ հասարակությունը չկարողանա ոչ միայն ներկա, այլև՝ հաջորդ սերունդների համար պատմական ճիշտ որոշումներ կայացնել։
Չեմ բացառում, որ նաև լատենտ պրոցեսների արդյունքում ձևավորվի առողջ այն պոտենցիալը, որը բուռն զարգացման կտանի պետությունը՝ ստեղծելով՝ ավելի արդար, անվտանգ ու աշխատունակ պետություն։

Ինչի՞ց է կախված հեռանկարը

Հեռանկարի բանալին հանրային լատենտ պրոցեսների վրա ազդելու կարողության մեջ է։ Չի կարելի հասարակական տրամադրությունների ձևավորումը թողնել տոքսիկ խմբերի հույսին կամ ինքնահոսի։ Դա կլինի ազգային վիճակախաղ՝ ազգային ավանտյուրա։ Այդպես մենք մի օր կստանանք մեծ անակնկալ, որը արմատապես կարող է փոխել պետության պատմական ընթացքը։

Կա՞ հնարավորություն, կա՞ ռեսուրս՝ հանրային առողջ տրամադրություններ ձևավորելու համար՝ ներկա բոլոր սերունդների համագործակցությամբ։ Իհարկե կա։ Այդ համագործակցությունը կարևոր պայման է. նրանք, ովքեր ուզում են Հայաստանը տեսնել թոլացած, ամեն ինչ անելու են՝ սերունդների մեջ հոգեբանական խզվածություն մտցնելու համար, որպեսզի նոր սերունդները իրենց չզգան որպես պետական անընդհատության շղթայի օղակ։

Մեր պետության հեռանկարի բանալին այսօրվա հանրային տրամադրությունների վրա աշխատելն է։ Վաղվա Հայաստանի հեռանկարը այսօր ձևավորվող հանրային տրամադրություններով է պայմանավորվելու։ Հիմա ձևավորվում են հետհեղափոխական, հետէյֆորիկ, գուցեև՝ հետքովիդային Հայաստանի առաջին, բազային հանրային տրամադրությունները, և պետք է անել ամեն ինչ, որ դրանք չլինեն հետադիմական, պարտվողական, հուսահատական։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan