Այսօր՝ 06 մայիսի 2021թ., 00:00
Ինֆանտինո. 10 տարի առաջ ֆինանսական արդար խաղը փրկեց եվրոպական ակումբային ֆուտբոլը Արքայազն Ֆիլիպի մահվան պատճառը նշվել է զառամյալ տարիքը Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման դրսեւորում էր. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը ԱԺ աշխատակազմը կրկին պարգևավճար է ստացել. Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրորդ երեխան կարող է լույս աշխարհ գալ մոտակա օրերին Բուքինհեմյան պալատը Արեւելյան Եվրոպայից սալորով փշե ջին է թողարկել Ստեփանավանի համայնքապետարանում գույքահարկի և աղբահանության վճարներից 22 մլն դրամ է հափշտակվել․ հարուցվել է քրգործ WSJ. ԵՄ-ն միջոցառումների փաթեթ կներկայացնի Չինաստանից ընկերություններին դիմակայելու համար Դանի Ալվեսը Մեսիին հիշեցրել է իր խորհուրդը Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման դրսեւորում էր. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Մահացել է Նորայր Ազատյանը «Շատ էի խմել». Դինա Սաեւան պատմել է կյանքին վերջ տալու փորձի մասին Փաշինյանի վերարտադրությունը ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր սպառնալիքները. Տեր–Պետրոսյան ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, կարծում եմ արագ պետք է հայտնաբերեք այս տականքին. Գեղամ Նազարյան «Հայաստանը վերածվել է քրեական ռազբորկաների մարտադաշտի». ԱԱԾ պահեստազոորի սպաների միության հայտարարությունը Թուրքերի հետ համակեցության քարոզիչը գործուղվել է Սյունիք Ստամբուլում ծովում հայտնաբերվել է ադրբեջանցի ակտիվիստի դին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը «Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս»․ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Փարամազյանի ծննդյան օրն է Իմքայլական պատգամավորը սկանդալ է սարքել սթրիփ-ակումբում, որտեղից նրան խայտառակ կերպով վռնդել են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների Նոյեմբերի 10-ին ինքնասպան չեղած մարդիկ շարունակում են «կրթական բարեփոխումները» Առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց Նիկոլը երբեք էլ չի սիրել ո՛չ Արցախը, ո՛չ արցախցուն․ իր գրքում, իր թերթում, իր զրույցներում, իր գործունեությամբ, իր ողջ էությամբ հակահայ, հակաարցախյան տարր Նիկոլական «օսվենցիմը» և «Գռզոյի» ստանդարտից դուրս «սալյարկան» Շոշով գրեթե ամեն օր ադրբեջանական ավտոշարասյուների անցնելը մտահոգիչ է. համայնքի ղեկավար Թրքահպատակների ոչնչացրած տոները, անցյալը և կործանած ապագան Քաջարի զինվոր Աշոտիկը, մարտական սելֆին ու Արցախի անկումը Անմահ տղաներ, որ երկնքից պարտադրում են պայքար Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի Ադրբեջանցիները ոչնչացրել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը նիկոլի ստերը, ցինիզմը եւ ծրագիրը Թուրքիայից Ադրբեջան է բերվել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների կատարման համար տեխնիկա Ինչո՞ւ Ալիևը չսկսեց պատերազմը 2018-ի մայիսին, երբ Հայաստանում կատարյալ քաոս էր․ Կարեն Վրթանեսյան Թրամփը գործարկել է սեփական առցանց հարթակը Կարո՞ղ է Մովսես Հակոբյանին մեղադրում են, որ ասել է՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում Աշոտ Փաշինյանը թիկունքում պեչենի է կերել Մեկ հեռախոսային խոսակցություն, ու կյանքս գլխիվայր շրջվել էր. Երեւանում մնաց ընտանիքս, սիրելի աշխատանքս. Ռուբեն Մելիքյան «Չեմ ընդունում մեղադրանքը. այս գործի հիմնական կուրատորը ենթադրում եմ՝ ով է». Բագրատ Եսայան Եթե ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Չինաստանում իշխանության գլխին լինեն Փաշինյանի նմանները, ապա մարդկությունը կվերանա 44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Ի՞նչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց ծառայել են Նիկոլին․ Արմեն Գևորգյան Դատավոր Մկրտչյանի կողմից անբարո դատական ակտ է կայացվել. փաստաբանը կարգապահական վարույթ հարուցելու դիմում է պատրաստել Երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք Հեռվում երևում էր Ղազանչեցոց եկեղեցին՝ անգմբեթ ու ավերվող. Իսկ իմ ականջներում տակավին ռուս զին«խորհուրդն» էր Քայլիստ-երեսփոխանը մոռացե՞լ է ապրիլի 8֊ի իր թիմակիցների սադրանքը Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում․ նախարարի պաշտոնի համար «պայքարում է» Մխիթար Հայրապետյանը Շուշին իմ հաղթանակն էր, պատանեկությունը, երիտասարդությունը, իսկ այսօր` ցավը Փաշինյանի հավատարիմ եռյակը գործի է անցել. սկսել է կասկածել, թե ով որ փուլում կարող է դավաճանել Սեյրան Սարոյանը տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին Սամվել Բաբայանը լծվել է Փաշինյանի վարկանիշը բարելավելու գործին Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդներ կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում Մանրամասներ Սասուն Միքայելյանի ու Սուրեն Պապիկյանի միջև եղած միջադեպից Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին Ռուստամ Մուրադովը կհեռանա Ինչպես կկոչվի «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը Քաղաքական իշխանությունը հրահանգ է տվել՝ գեներալներին հանգիստ թողնել Նոր մանրամասներ՝ Երևանում՝ «Նորք» հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթից. վիրավորների մեջ են ՊԵԿ պաշտոնյան և ՀՀ ՊՆ 2 սպաներ Սյունիքից հանձնված տարածքներ. Հարցրեք կապիտուլյացիոն վարչակարգին՝ ինչպես է թշնամին հայտնվել տեսանյութում նշված վայրում (տեսանյութ) Էջմիածնում երեկ սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից էր «Շիշ բռնող»-ի դեմ նյութեր են նախապատրաստվում Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի գլխավորությամբ Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի. Բորիս Ավագյան (տեսանյութ) Ոստիկանության քրեականի նոր պետը գաղտնի շտաբ է ստեղծել՝ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու համար Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում. կա զոհ Ինչպե՞ս երիտասարդ տարիքում խուսափել ծերացումից. ճապոնացի բժշկի խորհուրդները Պավել Պրիլուչնին պատմել է Մուցենիեցեից բաժանվելու ընթացքում նոպայի մասին Կահիրեն եւ Փարիզը պայմանագիր են կնքել Եգիպտոսին 30 Rafale ինքնաթիռների մատակարարման մասին Այս ընտրությունների միակ նպատակը Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովումն է իր իսկ կողմից. Ղազարյան Facebook-ը խնդրել է թույլատրել տվյալների հավաքումն՝ «անվճար մնալու» համար «Այս քաղաքական գործը հունիսի 20-ով կավարտվի». Բագրատ Եսայանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավորներ Ադրբեջանից պահանջում են վերադարձնել բոլոր հայ գերիներին Աշխարհի չեմպիոն Խավի Մարտինեսն ամռանը կհեռանա «Բավարիայից» «Հեռադիտակով տեսանք». Թաղավարդում ադրբեջանցիները գերեզմանատներ են ավերել «Էմպոլին» վերադարձավ Ա Սերիա Իտալիայում մաֆիայի դեմ պայքարի հարցով օպերացիայի ընթացքում 40 մարդ է ձերբակալվել Բրիտանական թանգարանն աճուրդի է հանել թագուհու ներքնազգեստը Մոուրինյո․ Շնորհակալ եմ Ֆրիդկինների ընտանիքին մեծագույն թիմի ղեկավարի կարգավիճակում ինձ ընտրելու համար
Հարցում

Մարտի 1-ի դատավարությունը սպառվել է

Արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ, շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով, կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...

Բարձր էյֆորիկ ալիքը իշխանության հետ արդեն սկսել է խաղալ իր չար կատակը։ Այն, ինչը իշխանությունը մինչև վերջին կաթիլն օգտագործեց իր շահի համար, հիմա աշխատում է իր դեմ։ Հարցը եկավ հասավ իր սպառման կետին. Ինչ անե՞լ։ Կարելի է շարունակել ևս մի քանի ամիս, բայց միևնույն է անկհայտորեն լուծումներ են պետք։

Ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Մենք այդ մասին բազմիցս նախազգուշացրել էինք։ Չէր կարելի մարտի 1-ի գործը նեղացնել, սահմանափակել սահմանադրական կարգի տապալման անհասկանալի, խիստ վիճելի հոդվածով։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Իսկ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այս գործի շրջանակներում չէին ստանալու իրենց որդիների մահերի վերաբերյալ հարցի պատասխանը։ Հասարակությունը չէր ստանալու որևէ պարզաբանում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ։

Քննվող գործն, ըստ էության, մարտի մեկի զոհերի հետ անմիջական կապ չունի, և զոհերի հարազատները քրեական գործի առանձնացած այս մասով դատական պրոցեսում անելիք չունեին։ Բայց նրանց երկու տարի շարունակ խաբել են, հուսադրել՝ այս նիստում չէ, հաստատ մյուսում կստանաք ձեր հարցերի պատասխանները։

Հիմա Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշեցին դադարեցնել մասնակցությունը դատական նիստերին՝ մեղադրելով դատախազությանը՝ բավարար կամք և ջանքեր չգործադրելու համար։ Պաշտպանական կողմը ևս գտնում է, որ ՀՔԾ-ն և դատախազությունը իրականացրել են քրեական գործի թերի քննություն։ Ստացվում է մի իրավիճակ, երբ և տուժողները, և պաշտպանական կողմը մեղադրում է իրավապահներին, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ կողմից ստեղծած ծուղակում։

Եվ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականությանը չէր համապատասխանում նաև մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանությունը ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի կողմից կատարված լինելու վարկածը, որքան էլ վարչապետն այդ լուրն իմանալուց հետո «էմոցիոնալ պահեր» ապրեր։

Իսկ առաջիկայում էմոցիոնալ պահեր ապրելու են ՀՔԾ-ն, դատախազները, որոշ դատավորներ. շատ լուրջ և շատ զգայուն էմոցիոնալ պահեր։ Ժամանակակից աշխարհում կա հստակ խաղի կանոն. չի կարելի խաբել ժողովուրդներին։ Մի պահից այդ մեխանզիմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։ Դա չար մեխանիզմ է, և ամեն կերպ պետք է խուսափել դրանից։

Մարտի մեկի գործով առանցքային հարցերը բացահայտված չեն, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Չեն կարողանում իրավապահները, կամ միգուցե չեն ուզում, դժվար է ասել, սակայն տպավորություն է, որ մարտի մեկի ՀՀ տասը քաղաքացիների սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում։ Քննությունը նման խնդիր չէր դրել, և ուրվագծվում է շատ կոնկրետ հարց. իսկ արդյո՞ք, իշխանությունները շահագրգիռ են մարտի 1-ի իրական բացահայտմամբ։

ՀՔԾ-ն, դատախազությունը, հանրության էյֆորիան, Փաշինյանի քաղաքական սխալ հաշվարկը տարան մարտի 1-ի գործի տապալման։ Իշխանությունը ներգրավեց ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով, իսկ նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։ Անհեռանկար քրեական գործը, թշնամանքն ու ներքին պառակտումները, ինչպես սովորաբար արվում է, արդարացվեց ժողովրդի պահանջով. էյֆորիայի, շոկի մեջ գտնվող ժողովուրդն ինքնուրույն չէր մտածում։ Իսկ մենք գիտենք, որ ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են. զգացմունքները թուլանալու, վերափոխվելու հատկություն ունեն ։

Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում, թե այդ ճանապարհով իր իշխանությունը կուժեղանա։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այսօր արդեն չկա թե՛ երկու տարի առաջվա մթնոլորտը, թե՛ հակումը՝ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել։

Սխալ էին նաև հաշվարկները միջազգային արձագանքի առումով։ Ե՛վ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը արձանագրեցին խնդիրներ քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնցով մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։Եվ առաջիկայում ևս լինելու են անակնկալ վճիռներ։

Հիմա եկել է լուծումներ գտնելու պահը.

Նախ անհրաժեշտ է դադարել շարժվել հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահելու ճանապարհով, հատկապես, որ վերջին ժամանակահատվածում Էմոցիաների վաճառքի մեթոդն այլևս նույն արդյունավետությամբ չի գործում։

Երկրորդ. Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը։ Չպետք է տարբերակում դրվի այս մարմինների պատասխանատվության աստիճանի միջև։ Որքան էլ այսօր պետական մարմինները փորձեն պատասխանատվությունը միմյանց վրա բարդել, երկուսն էլ ունեն իրենց բաժինը մարտի 1-ի քննությունը տապալելու, գործի քննության օբեյկտիվությունը քաղաքական պատվերին ստորադասելու, իշխանական և սոցցանցային տրենդին տեղի տալու հարցում։

Երրորդ. Պետք է արձանագրել, որ գործի վարույթը ենթակա է կարճման։ Չի կարող տարիներով ձգձգվել սահմանադրական կարգի տապալման անհեռանկար, քրեական օրենսգրքի խիստ վիճելի հոդվածներով առաջադրված մեղադրանքը։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, հակասահմանադրական գործողությունների արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Որքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել անկանխատեսելի հետևանքները։

Չորրորդ. Մարտի 1-ի լուծման կարևորագույն ուղղությունը պետք է լինի իրական և, ոչ շահարկվող, հարգանքը զոհերի ընտանիքներին և սպանությունների մեղավորների բացահայտումը։ Պետք է դադարել օգտագործել զոհերի ընտանիքների վիշտը։ Դա կլինի իրական հարգանքը զոհերի հիշատակին։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է բացվի ներքին համերաշխության մթնոլորոտում՝ թեկուզ չհայտարարված, բայց տեսանելի։ Հակառակ դեպքում դարձյալ գործ կունենանք վշտի պարզ շահարկման հետ։

Եվ վերջում, պետք է վերհանել մարտի 1-ի իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է անցնել դժվար խոսակցության փուլը, որը կարող է դուր չգալ տարբեր շրջանակների։ Բայց այդպես են հասարակությունները ձեռք բերում նոր ողբերգություններ թույլ չտալու ունակություն։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan