Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը
Այս թեմայով
- Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)
- Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում. Խամենեի
- Պոմպեոն Լիբանանին կոչ է արել «շտապ ձեւավորել նոր կառավարություն»
- Բեյրութի կենտրոնում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին
Գիշերը Բեյրութի կենտրոնական հատվածում բախումներ են եղել։ Այս մասին հաղորդում է «Ալ Ժատիտ» կայանը նշելով, որ քաղաքացիական հասարակության հարյուրավոր անդամներ հասել են Բեյրութի կենտրոնական մաս եւ փորձում են ներխուժել «Նըժմէ» հրապարակ, ուր գտնվում է երկրի խորհրդարանի շենքը։
Նշվում է նաեւ, որ բողոքի հավաքի մասին, հայտարարություն արված չի եղել, քաղաքացիները անցնող օրերին՝ երկրում գրանցված ծանր միջադեպի, նաեւ իրենց կարծիքով քաղաքական իշխանություններին անհոգության դեմ բողոքելու նպատակով դուրս են եկել փողոց եւ պահանջում են կառավարության հրաժարականը։ Հայտնում է «Արևելք» պարբերականը։
Ոստիկանական մարմիններ փորձել են փակված պահել դեպի «Նըժմէ» տանող ճանապարհները, եւ այդ հատվածներում բախումներ են գրանցվել։ Բախումների հետեւանքով տասնյակ վիրավորներ կան։