Պոմպեոն Լիբանանին կոչ է արել «շտապ ձեւավորել նոր կառավարություն»
Այս թեմայով
- Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը
- Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)
- Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում. Խամենեի
- Բեյրութի կենտրոնում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին
Վաշինգտոնը Լիբանանի առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձեւավորմանը՝ կապված Սաադ Հարիրիի հրաժարականի հետ, նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վարչապետ Հարիրիի հրաժարականի լույսի ներքո Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ է անում շտապ կարգով օժանդակել նոր կառավարության ձեւավորմանը, ինչը կօգնի կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիվանան կառուցելուն, որը կհամապատասխանի նրա քաղաքացիների պահանջներին»,- հայտարարել է Պոմպեոն:
«Խաղաղ ցուցարարները եւ վերջին 13 օրում ազգային միասնության արտահայտությունները հստակ ազդանշան են տվել: Լիբանանի ժողովուրդը ցանկանում է արդյունավետ եւ գործունակ կառավարություն, տնտեսական բարեփոխումներ եւ համատարած կոռուպցիայի դադարեցում: Պետք է դադարեցվի ցանկացած բռնություն կամ սադրիչ գործողություն, եւ մենք լիբանանյան բանակին ու անվտանգության ծառայություններին կոչ ենք անում շարունակել ապահովել ցուցարարների իրավունքներն ու անվտանգությունը»,- հավելել է նա: