Այսօր՝ 25 սեպտեմբերի 2020թ., 00:00
Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից ու հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին Միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն «Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է Տղամարդը մահացել է՝ ուտելով չափից շատ մատուտակով մարմելադ Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը Չավուշօղլուն որոշել է պաշտպանել Թրամփին եւ քննադատել է Փելոսիին Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ. Ռոմանոս Պետրոսյան ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը. հարուցվել է քրեական գործ Կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Իլոն Մասկի հետ խոսակցությունից հետո Քանյե Ուեսթը հրաժարվել է ապրանքանիշի եկամուտներից Միխայիլ Եֆրեմովի 10-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը Մոսկվայի իշխանությունները տարեց մարդկանց խնդրել են տանը մնալ Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել. ոստիկանապետերին ծեծելու հետքերով Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը Հորս արև, խփում են. քաշքշուկ և լարված իրավիճակ դատարանի դիմաց Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել «Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ (տեսանյութ) Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալևի հետ գաղտնի բանակցություններ կան Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկությունները «Դուխովների» եւ «հպարտների» հեղափոխությունը Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո Շնորհակալագրից զրկված պաշտոնյան ավելի բարձր պարգեւ կստանա Հերթական ստոր քայլն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու Շարքային քաղաքացուց մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա... Արսեն Թորոսյանը նույնպես աղբամանում է (տեսանյութ) Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևն ինչ-որ կոմպրոմատ ունի ու Նիկոլի թրաշից բռնած քարշ ա տալիս Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը NBA. «Լեյքերսն» ավելի մոտեցավ եզրափակիչին Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․ Արծվիկ Մինասյան Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին Հոկտեմբերի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի դատավորների դեմ ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա․ փորձագետ ՍԴ նիստերի քվեարկություններին չեմ մասնակցել, քանի որ Աշոտ Խաչատրյանի գործողություներն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. Սմբատ Գոգյան Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն. Էնֆիաջյան Արսեն Թորոսյանի թիրախը դպրոցն ու համալսարանն է ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում Մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներն արդեն մի քանի օր է, ինչ անցել են տեղեկատվական պատերազմի Ալիևը ՄԱԿ-ում իր երկրորդ ելույթում բացեց իր երազանքների արկղիկը, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր 9 անդամները ակտիվ ներգրավվեն գործընթացին Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ու լկտի ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը (տեսանյութ) Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչեւ 150 հազարանոց սեղանի հաշիվներ. Իշխանությունը բարգավաճում է «Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան Գրիզլի արջը Ալյասկայում որսորդի է սպանել Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին Դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. նա դատարանում է (տեսանյութ) Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին Անձնավորված քայլերի տիրույթում. գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. Ինչ կա մտքին Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից Ռամզան Կադիրովը հրապարակել է իր մանկության լուսանկարը Օպերատորը եթերի ժամանակ այնքան է տարվել, որ ցուցադրել է հաղորդավարուհու մարմնի իր սիրելի հատվածը (տեսանյութ)
Հարցում

Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ ոչինչ չտվող, քանի որ մահերի թիվն արդեն հասել է հազարի:

Հանրությանն այս օրերին ցնցել է անփութության, անլրջության պատճառով գրանցված մի մահվան պատմություն, իսկ այդպիսիններն այս ընթացքում շատ են եղել:

Ներկայացնում ենք մի իրական պատմություն, որը եղել է մեր կողքին ապրող կոնկրետ ընտանիքի հետ, եւ ցավոք, այսպիսի պատմությունները մեկը, չեն երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորները:

Հիմա ամեն ինչ հերթով: Հասկանալով, որ հնարավոր է ինքը, կինը, երեխաները, մեծահասակ ծնողները վարակվել են կորոնավիրուսով, ՀՀ քաղաքացին առաջնորդվելով հեռուստացույցով հնչող կոչերով զանգահարում է թեժ գիծ, հավաքելով 8003 համարը, եւ լսելով հրահանգը սեղմում 1, ակնկալելով, որ հիմա պետությունից ստանալու է գործուն օգնություն եւ աջակցություն, բայց փոխարենը լսում է ձայնագրությունը. «Եթե ձեր ջերմությունը 37,5 աստիճանից բարձր է, ունեք հազ, դժվարացած շնչառություն եւ չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ապա զանգեք ձեր տեղամասային բժշկին նախքան պոլիկլինիկա այցելելը: Շնորհակալություն զանգի համար»:

Ահա եւ պետության աջակցությունը, կարծես չափահաս քաղաքացին ինքնուրույն գլխի չէր ընկնի պոլիկլինիկա այցելելուց առաջ զանգել տեղամասային բժշկին: Մյուս կողմից հարց՝ իսկ ինչու զանգել: Այս մասին մի փոքր ավելի ուշ: Հարց է առաջացնում նաեւ «չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ» ձեւակերպումը: Իսկ եթե շփվել է, ապա այդ դեպքում ինչ պետք է անի… Այս հարցը պարետատան կողմից պատասխան չունի:

ՀՀ քաղաքացին, որ այդ պահին արդեն այնքան էլ հպարտ չէ եւ դուխով, շփոթված զանգահարում է շտապ օգնություն, ակնկալելով գոնե օգնություն տարեց ծնողների համար, որ գոնե նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այստեղ եւս մեկ անակնկալ. խնդրում են չեղարկել կանչը, բացատրում են, որ միայն այսօր երեք հոգու տարել են հիվանդանոց, որտեղից իրենց հետ են ուղարկել հիվանդների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ մուննաթ եկել:
Սա է իրականությունը, որն Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կփորձեն հերքել: Կփորձեն, բայց չեն կարող:

Հիմա պոլիկլինիկա զանգի մասին: Դուք զանգում եք բժշկին, որ ձեզ հորդորեն մնալ տանը եւ պոլիկլինիկա չգնալ: Բժիշկը ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին կբուժի հեռախոսազանգի օգնությամբ, միաժամանակ անելով նաեւ նշանակումներ: Նա նաեւ ամեն օր կզանգի ձեզ եւ կհորդորի ճշգրտորեն անել նշանակումները եւ ասել, թե որքան է ձեր եւ ընտանիքի մյուս անդամների ջերմությունը: Իսկ եթե համառեք եւ գնաք պոլիկլինիկա, ապա ինչ-որ սարքով կորոշեն թթվածնի քանակը ձեր արյան մեջ, կլսեն թոքերը եւ առողջություն մաղթելով կուղարկեն տուն:

Եթե դյուրահավատ եք եւ խաբվում եք գովազդին, ապա գուցե մեկ, երկու, երեք օր համառ փորձեր անեք հասնել նրան, որ անվճար թեստավորվեք, իսկ եթե արդեն հասկանում եք, թե ինչպիսին է իրավիճակը եւ որտեղ եք գտնվում, ապա ձեր ավտոմեքենայով կամ տաքսիով գնում եք թեստավորվելու եւ յուրաքանչյուր թեստի համար վճարում 20 հազար դրամ: Դե հիմա հաշվեք, եթե թեստավորվում եք երկուսով վճարում եք 40 հազար, եթե չորսով՝ 80 հազար: Ընտանիքներ կան գումարի բացակայության պատճառով թեստավորվում է ամենահիվանդը, իսկ մյուսներն ըստ այդ թեստի արդյունքների եզրակացնում են, թե հիվանդ են, թե՝ ոչ: Ուշադրություն դարձեք՝ եզրակացնում են:
Երբ հայտնի է դառնում թեստի արդյունքները եւ պարզվում է վարակվել եք, ձեզ զանգում են պոլիկլինիկայից եւ հորդորում 14 օր տնից դուրս չգալ: Պարետատնից ոչ մի զանգ: Անգամ չեն ախտահանում այն հարկաբաժինը, որտեղ ապրում եք:

Այստեղից սկսվում է հարցերի շարան, եթե կորոնավիրուսով հիվանդ ընտանիքն առնվազն 14 օր պետք է մնա տանը, ապա

ա. ո՞վ է գնումներ անելու

բ. ինչպես են վճարելու կոմունալ վարձավճարները

գ. ինչպես են դեղատնից ձեռք բերելու անհրաժեշտ դեղերը

դ. ինչպես են մտնելու բանկ եւ վճարելու վարկային պարտավորությունները:

Միայն չասեք, թե կարելի է այդ ամենն անել առցանց: Հավատացեք, ոչ բոլոր դեպքերում է այդպես եւ ոչ բոլորն այդքան գումար ունեն, որ սնունդը պատվիրեն սուպերմարկետի օնլայն խանութից:

Վարկերի վճարումը հետաձգելու մասին խոսք անգամ չկա: Նույնը կոմունալ վարձավճարները: Բանկից շատ քաղաքավարի հասկացնում են՝ մեզ հետաքրքիր չէ հիվանդ եք, թե ոչ: Ինչպես ցանկանում եք, վճարումն այդպես էլ արեք, հակառակ դեպքում կդասակարգվեք:

Սա է իրականությունը, եւ ոչ թե այն ինչ լսում եք պետության կողմից տրամադրվող աջակցության մասին պատմող հոլովակներում:

Հիվանդը թեստավորման գնալուց արդեն խախտում է կարանտինը, ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ հետո այն խախտում է հաց կամ պոմիդոր գնելիս, հետո կոմունալները վճարելիս, հետո բանկ մտնելիս, հետո դեղատուն մտնելիս, շենք մտնելիս, վերակով տուն հասնելիս:

Պարետատունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում անհրաժեշտ դեղերի ձեռքբերման հարցում: Ինչի մասին է խոսքը, եթե թեստավորումից հետո անգամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի գումարը չեն փոխհատուցում: Բուժումը ճիշտ իրականացնելու համար թոքերի համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր է: Այստեղ ստիպված մեկ հոգին պետք է ծախսի 20-40 հազար դրամ, նայած թե որտեղ է անցնում տոմոգրաֆիան (գները տարբեր են):

Կորոնավիրուսով հիվանդ մարդը թույլ է, ջերմությունն օրվա ընթացքում մի քանի օր շարունակ 37.7-ից հասնում է 38.7-ի: Նա թույլ է: Եւ սա միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ ախտահարված է թոքերի 10-15 տոկոսը: Եւ չնայած այդ ամենին հիվանդ ՀՀ քաղաքացին պետք է գնա դեղատուն կամ ինչպես խորհուրդ է տալիս տեղամասային բժիշկը՝ խանութ պետք է գնա տան համեմատաբար առույգ ներկայացուցիչը:

Առանց դեղերի անվանումները նշելու ասենք, որ 10-15 օր պետք է ընդունել առնվազն 12 տարատեսակ դեղեր, որոնց ձեռք բերման համար առնվազն անհրաժեշտ է 66 հազար 257 դրամ: Շեշտենք, որ սա մեկ հոգու համար, իսկ եթե տանը հիվանդ են երկու հոգի, ապա ստիպված դեղերի համար վճարելու են 132 հազար 514 դրամ, իսկ եթե չորս հոգի՝ 265 հազար 28 դրամ:

Պարետատունը, կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունեն, թե քաղաքացին ինչպես է ձեռք բերելու դեղերը: Ոչ հետաքրքրվում են, ոչ մտածում փոխհատուցման մասին, իսկ եթե հարցին մոտենալ ամենայն խստությամբ, ապա նրանք պարտավոր են դա անել:

Թեստավորումից 14 օր անց զանգահարում է տեղամասային բժիշկը եւ ասում՝ դուք առողջ եք եւ կարող եք դուրս գալ: Հարց, իսկ թեստավորո՞ւմ, հասկացնում է, որ պետության վրա հույս դնելն անիմաստ է, եւ որ կարելի է սպասել ու սպասել, եւ որ անգամ հիվանդանոցներից դուրս գրվողներին չեն թեստավորում: Բնականաբար, ապաքինված ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգալու համար, հարեւաններին, ընկերներին, գործընկերներին չվարակելու համար կրկին վճարում է եւ թեստավորվում, իսկ հետո հանձնում կորոնավիրուսային հակամարմինների թեստ: Այստեղ կրկին վճարում են 26 հազար դրամ՝ 20 հազարը թեստավորման, 6 հազարը հակամարմինների հայտնաբերման համար:

Այսպիսով, մեկ հոգին, միջին ծանրությամբ հիվանդությունը տարած մարդն իր գրպանից ծախսում է 152 հազար 257 դրամ: Սա ամենամեղմ հաշվարկներով: Չենք հաշվում հյութերի գինը, որոնք հիվանդը օրվա ընթացքում գոնե երկու լիտր պետք է խմի, չենք հաշվում հարակից մյուս անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ քաղաքացին հիվանդության դեմ, մեծ հաշվով, պայքարում է միայնակ, առանց պետության աջակցության: Իսկ այս դեպքում ում … պետք ձեր արտակարգ դրությունը: Ինչպե՞ս եք աջակցում հիվանդներին, ինչպես եք օգնում, որ նրանք հաղթահարեն հիվանդությունը, ինչպես եք օգնում, որ անցկացնեն հիվանդությանը հաջորդող շրջանը, որ լիարժեք ապաքինվեն: Հարցերը շատ են եւ մի օր հնչելու են այլ հարթակներում, շատ ավելի խիստ ձեւով, քան անում ենք մենք՝ այս հրապարակումով:

Պատասխան են տալու, թե ինչու են անօգնական թողել տարեց հիվանդներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, ինչու են մարդիկ իրենց հարազատներին փախցրել հիվանդանոցներից, քանի որ այնտեղ անգամ անալգին չի եղել: Հարցերը շատ են, որոնց պարտադիր պետք է պատասխան տալ:

Արտակարգ դրություն մտցնելու իմաստը հիվանդության տարածումը կանխելն էր, աշխատանքից զրկել էիք մարդկանց, որ կանխեք հիվանդությունը: Չկարողացաք, իսկ ինչպե՞ս եք փոխհատուցում, ինչպե՞ս եք ձեռք մեկնում հիվանդներին՝ ոչ մի ձեւով եւ սա փաստ է, անհերքելի փաստ:

Եւ անպայման, հատ առ հատ հենց այսօրվանի պետք է հետաքննել, թե ում պատճառով հասանք այս վիճակին, հատ առ հատ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մահվան դեպք, եւ վերջին հաշվով հատ առ հատ պետք է պատասխան տան, թե ինչ են արել տասնյակ հազարավոր հիվանդների համար:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan