Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Օրվա խորհուրդ Պատգամավորներից ովքեր են մեկնելու ՌԴ՝ դիտարկելու նախագահական ընտրությունները Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնել քաղաքապետարանում խուզարկությունից Binance-ի թոփ մենեջերներ Ղամբարյանը և Անջարվալան ձերբակալվել են Նիգերիայում. Wired Գևորգ Պապոյանին կփոխարինի Ծովինար Վարդանյանը Գյումրու Տիմիրազևի փողոցի 61-ամյա բնակչին սպանել է 47-ամյա հարևանը Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով հասցրել են մահվան Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը․ Գիտնականներ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ
Հարցում

Ինչպես սկսվեց «քրեական հեղափոխությունը»

Երկու տարի առաջ գրեթե ամեն օր նոր քաղաքական իշխանությունը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, այլ պաշտոնյաներ հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Հ1-ը, Ազատությունը և այլ լրատվամիջոցներ ամեն րոպե ազդարարում էին խուզարկությունների, կալանքների, բացահայտումների մասին։ Սա մեր կյանքն էր՝ քրեական հեղափոխությունը։ Իսկ լայն զանգվածները սպասում էին, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Նիկոլը թալանը հետ է բերելու և արդարաբար բաժանելու է ժողովրդին։

Մոռացված ու անվերջ ձգձգվող քրեական պատմություններ

Երկու տարվա ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվեցին բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացին զուտ աղմուկի մակարդակում։ Քրեական գործերից շատերն այնքան արհեստական էին, որ դրանք այդպես էլ ընթացք չստացան, մյուսները՝ անվերջ ձգձգվում են, իսկ երրորդներով էլ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։ Հիշենք դրանցից ամենավառ պատմությունները։

1. Ամենախոշոր թալանը

Բացահայտվել է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը։ Գործի մասին անձամբ ԱԺ նիստում հայտարարեց Նիկոլը Փաշինյանը՝ 2018թ. հոկտեմբերի 24-ին, նշելով, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով, որը 100 տոկոսանոց ապացուցված գործ է։ Շարունակությունը եղավ այն, որ պետության «գլխավոր կոռուպցիոներները» հանգիստ հեռացան, հայտնվեցին Հայաստանից դուրս: Չես իմանում՝ նախապես պայմանավորված, թե ուղղակի։ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունանի նկատմամբ հարուցված քրեական գործը լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվության համար 14 մլն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մասին էր։ Ավելի ուշ՝ 2019թ. հունվարին դատարանը բնապահպանության նախկին նախարարին կալանավորելու որոշում կայացրեց, մինչդեռ Արամ Հարությունյանը արդեն Հայաստանում չէր։ Արամ Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։

 

2․ Տուշոնկաներ, ծաղկեպսակ և այլն Մանվելի տանը

Նոր Հայաստանի քրեական ամենամեծ աղմուկը բարձրացավ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով։ Մանվել Գրիգորյանը մեղադրվեց 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցները վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Մի քանի շաբաթ շարունակ բոլոր լրատվամիջոցների թոփ 1 թեման դարձած գործը ներկայացվեց այնպես, որ կարծես թե ամեն ինչ պարզ է, ապացուցված։ Խնդիր էր դրված՝ բարոյապես, որպես մարդ ոչնչացնել Մանվել Գրիգորյանին։ Եթե նույնիսկ բոլոր մեղադրանքները ճիշտ էին, դա այնքան պարզ գործ էր, որ վաղուց պետք է դատավճիռ եղած լիներ։

Արդյունքում՝ հիվանդ մարդուն երկար ժամանակ պահեցին կալանքի տակ՝ մինչև առողջության վատթարացման հիմքով կալանքից ազատելը, իսկ գործի վերջը դեռ չի երևում։ Պարզ գործ էր՝ եթե մեղավոր էր, վաղուց պետք է դատավճիռ լինել, եթե չէ...

 

3․ Թալանչի մաքսավորը

Քրեական գործ հարուցվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ: Նկարահանվեց հատուկ ֆիլմ այդ թեմայով։ Արմեն Ավետիսյանը պետությանը նվիրաբերեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, իսկ քրեական գործը կարճվեց։

 

4․ Երևանի դարի թալանը

2019թ. մայիսին վարչապես Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ Շրջանառվեց հնարավոր պաշտոնյայի անունը, որը հետո շատ արագ մոռացության մատնվեց։ Մամուլը գրում էր Գագիկ Բեգլարյանի մասին, սակայն լուրերը վերջացան, աղմուկն անցավ-գնաց։ Ոչ ոք արդեն չի էլ հիշում հայտարարության մասին, չեն հիշում հավանաբար նաև հայտարարության հեղինակները։ Ըստ լուրերի՝ Գ. Բեգլարյանն արտերկրում է, իսկ Փաշինյանի այս հայտարարությունն ունեցավ կարճ կյանք, ինչպես և շատ այլ հայտարություններ։

 

5․ «Թալանված» հիմնադրամը

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը մեղադրվեց հիմնադրամի տնօրեն եղած ժամանակ չարաշահումների համար՝ հիմնադրամի գումարներով խաղադրուքներ կատարելու, իսկ ավելի ուշ՝ գումարը հիմնադրամի հաշվի վրա վերականգնելու համար։ Նկարահանումներ, «համահայկական ամոթանքի ակցիաների» կազմակերպում և այլն։ Արա Վարդանյանին ձերբակալեցին անմիջապես վարչապետի ընդունարանում։ Ավելի ուշ Արա Վարդանյանի մեղադրանքը լրացվեց շուրջ 150 միլիոն դրամի գույք մատակարարելու մասին պայմանագիր կնքելու, սակայն գույքը չմատակարարելու, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված գումարը յուրացնելու նպատակով պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելու համար։ Դարձյալ մեծ աղմուկ։ Արա Վարդանյանը կալանավորվեց, իսկ այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվեց։ Քննությունը շարունակվում է։ Արա Վարդանյանի դեմ քրեական գործը զարմանալիորեն համընկավ նրա ակտիվ ընդդիմադիր գործունեության հետ։ Մի օր էլ կպարզվի, որ անհիմն աղմուկ էր...։

 

6․ Ռուսական թալան

Շուրջ երկու տարի առաջ քրեական գործ հարուցվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ դեմ՝ չարաշահումների և հարկային իրավախախտումների համար։ Ըստ հաղորդագրության՝ «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրվել էր ավելի քան 428 միլիոն դրամի չկատարված աշխատանք, չվճարված հարկեր։ Կազմակերպության նկատմամբ հարուցվեց 7 քրեական գործ, իրականացվեցին բազմաթիվ խուզարկություններ, հնչեցին մեղադրանքներ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ մեղադրանքներն անհիմն են: Արձագանք եղավ ռուսական կողմից. Ռուսաստանի Տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը նշեց, որ Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս անդրադարձավ խնդրին՝ հույս հայտնելով, որ Մոսկվան ու Երևանը կկարողանան կարգավորել համատեղ ձեռնարկությունների հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ դատական գործընթացները կկարգավորվեն առանց միջադեպերի, «որոնք հարիր չեն դաշնակիցներին»։ Ձևակերպման ենթատեքստը, կարծում ենք, հասկանալի էր։ Մենք դեռ ականատես ենք գործի անվերջ ձգձգվող նախաքննությանը։

 

7․ Մարտի մեկի զենքերը՝ Ջոնիկ Աբրահամյանի նկուղում

Աղմկահարույց բացահայտումների առաջին շարքերում էր Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող մեխանիկա-վերանորոգման գործարանում՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում ստացած տվյալների հիման վրա կատարված խուզարկությունը։ Գործարանում հայտնաբերված ապօրինի պահվող զենքի և ռազմամթերքի հետ կապված հայտարարվեց, որ իրականացվում են միջոցառումներ՝ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը։ Սոցցանցերում «դատավճիռն» արդեն հրապարակվել էր, բարձրաստիճան իրավապահների պասով։

Անցան շաբաթներ պարզվեց, որ այդ զենքերը մարտի 1-ի հետ որևէ առնչություն չունեն։ Այդ գործի շրջանակներում մի քանի ամիս կալանքի տակ էր գտնվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Այնուհետև, շուրջ երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո, 5 միլիոն գրավի դիմաց նա ազատ արձակվեց։ Անաղմուկ, անձայն, Նիկոլն ու իրավապահները ներողություն չխնդրեցին, սոցցանցային հանրությանը դա արդեն չէր հետաքրքրում։ Կինոյի այդ սերիան էլ ավարտվեց։ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Ինչպես մնացած բազմաթիվ այլ գործեր՝ այս գործերն էլ դեռևս գտնվում են քննության փուլում։ Այստեղ նույնպես սկզբի աղմուկից բան չի մնացել։

 

8․ Բացահայտվել է մարտի 1-ի սպանություններից մեկի հեղինակը

2019թ. հունիսի 4-ին մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, նրան մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալության փաստին հաջորդող օրը Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին։ Նա նաև նշեց, որ այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։ Գեղամ Պետրոսյանին հուլիսի 5-ին մեղադրանք առաջադրվեց՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար, իսկ հուլիսի 7-ին նա կալանավորվեց։ Օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ արձակվեց։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Գեղամ Պետրոսյանի հետ կապված վարույթն իրականացնող մարմինն առհասարակ որևէ քննչական գործողություն չի կատարում, գործն ինչպես կար, այնպես էլ մնում է։ Հետաքրքի՞ր է, արդյոք վարչապետ Փաշինյանը կրկին էմոցիոնալ պահեր է ապրել, երբ իմացել է, որ իրեն մատուցվածը հեքիաթ է եղել։

 

9․ «Սենսացիոն բացահայտում»՝ մարտի 1-ի գործում

2018թ. օգոստոսի 3-ին Հ1-ը մի ամբողջ օր անոնս արեց «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը, և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է, համաձայն որի՝ ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշում էր տեղի ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից։ Այնուհետև պարզվեց, որ հիշատակվող դատավորը հրապարակավ հերքել էր լուրը: Բայց անգամ դա չխանգարեց, որ ենթադրյալ ճնշման վերաբերյալ վիկիլիքսյան հրապարակումը հայտնվի մեղադրանքի հիմքում։ Այնուհետև, ՀՔԾ-ն, հավանորեն՝ ամերիկյան հայացքի և զգուշացման ազդեցությամբ հայտարարեց, որ Վիկիլիքսի հիման վրա իրենք գործ չեն հարուցում։ Ոչ ոք այս մասին հիմա չի հիշում։ Մնայուն են միայն հետևությունները՝ այն, որ մեկ օրվա աղմուկի համար խաբել են հասարակությանը, Հ1-ի լուրերի պատասխանատուները ցուցաբերել են մարդկային և պրոֆեսիոնալ անհեռատեսություն, իսկ ՀՔԾ պետը սովորական էժան շոու է կազմակերպել։

 

10․ Մարտի 1-ի հետ կապ չունեցող քրեական գործ

Սկզբում նշանակվեցին մեղավորներ, իսկ հետո ամբողջ համակարգը լծվեց սեփական վարկածը հիմնավորելու գործին։ Տարիներ շարունակ հանրությանը հուզող՝ մարտի 1-ի զոհերի մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու պահանջը մղվեց 2-րդ պլան, փոխարենը՝ քրեական օրենսգրքի որոշակիության տեսակետից վիճելի հոդվածով հարուցվեց քրեական գործ՝ սահմանադրական կարգի տապալման հանցակազմով։ Մարտի 1-ի բազմաթիվ հարցեր, որոնք պետք է դառնային բաց և միգուցե բավականին ծանր քննարկման առարկա, ստվերվեցին այս քրեական գործով։ Չկար իրական շահագրգռվածություն՝ բացահայտելու մարտի 1-ը։

 

11․ Սերժ Սարգսյանի մերձավորները

Մի շարք քրեական գործեր հարուցվեցին ՀՀ երկրորդ նախագահի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու, ապօրինի հարստացման և Հյուսիս- հարավ մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների՝ փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Մեղադրանքներից մեկը կապված է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի հետ։ 2017թ. «Փյունիկ» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավը, որը հիմնադրամը նվիրել էր երկրի նախագահին, հանձնվել է Հայաստանի պատմության թանգարանին։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։ Մեկ այլ գործի համաձայն՝ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։ Ավելի ուշ Լյովա Սարգսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Հյուսիս-Հարավ մայրուղու փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Լյովա Սարգսյանը կարծես թե արտերկրում է, հետախուզման մեջ է գտնվում, իսկ գործի քննությունը շարունակվում է։ Դարձյալ միայն աղմուկ, որտեղ ճիշտն ու սուտը հնարավոր չէ պարզել։

 

12․ Սերժի Սաշիկը

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվեց խարդախության մեջ՝ կապված Մարտիրոս Սարյանի գծանկարների հետ։ Բազմաթիվ ռեպորտաժներ սարքվեցին, իրականացվեցին խուզարկություններ, շուրջ 9 ժամ խուզարկություն իրականացվեց Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող բնակարանում, հաղորդագրություն տարածվեց, որ գծանկարները ստացվել են Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով, իսկ հետո թեման փակվեց գնաց։ Ոչ ոք այլևս չիմացավ՝ ինչ եղավ Սարյանի հետ, ճի՞շտ էր, սու՞տ էր։ Տարիներ շարունակ հայտարարվող՝ Ալեքսանդր Սարգսյանի «50 տոկոսների» հետ կապված որևէ բացահայտում այդպես էլ չեղավ։ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը նվիրաբերեց շուրջ 30 մլն դոլար։ Իսկ քրեական գործը կարծես մոռացության մատնվեց։

 

13․ Սերժի Վաչոն

ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, իսկ այնուհետև՝ կարճեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ։ Գործն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ՝ ապօրինի հարստացմանը։

14․ Թիրախում Սերժ Սարգսյանն է

2019թ. դեկտեմբերին մեղադրանք առաջադրվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Ըստ մեղադրական եզրակացության ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշեց, որ առաջադրած մեղադրանքը համարում են բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում, իսկ գործընթացի նպատակը դիտարկում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

Գործը գտնվում է դատարանում։ Այս գործի դատական քննության համար նույնիսկ կազմակերպվեց «ճիշտ» դատավորի ընտրության հարցը՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։

15․ Հիշեցին ոստիկանապետին

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը շրջանառվեց տարբեր սխեմաների կիրառման արդյունքում Երևանի Հաղթանակ զբոսայգուն կից շքեղ առանձնատներից մեկի ձեռքբերման հետ կապված։ 2018-ի սեպտեմբերին ՀՔԾ-ն հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Սակայն մինչ օրս գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

 

16․ «Հանցագործ» բժիշկը և իրավաբանը

ՍԴ-ի դեմ մոլեռանդ պայքարի մի պահից հարուցվեց Հայաստանի պատմության մեջ ամենաանտրամաբանական քրեական գործերից մեկը՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ։ Մի դեպքում հանրաճանաչ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչեցին հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուսի դեպքում՝ սկզբում բռնեցին, հետո միայն որոշեցին՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել։ Արժանահիշատակ է այդ շրջանում իշխանության քարոզչական լրատվամիջոցների և Իմ քայլի ինքնամոռաց պահվածքը։

 

17․ Մեղադրող դատարկախոսը

2018թ. ՊՎԾ նախկին պետ, ներկայում մեղադրյալի կարգավիճակում գտնվող Դավիթ Սանասարյանը բոլոր ամբիոններից համառորեն հայտարարում էր ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և մի շարք այլ բուհերում տեղի ունեցած չարաշահումների, պետական միջոցները վատնելու վերաբերյալ։ Պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով հայտարարվեց, որ հայտնաբերվել են մայր բուհում կատարված մի շարք չարաշահումներ։ ՊՎԾ նախկին պետը բոլոր ամբիոններից հայտարարում էր ԵՊՀ ռեկտորի՝ հանցագործ լինելու մասին, ինչի արդյունքում Արամ Սիմոնյանը հայտնվեց սրտաբանական հիվանդանոցում։ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո չարաշահումների մասին լուրերը մոռացության տրվեցին։

 

18․ Կրթական համակարգի «թալանը»

2018թ. փաստացի մենամարտ սկսվեց Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի և «Այբ» կրթահամալիրի միջև։ Արայիկ Հարությունյանը 2018թ. հունիսին հայատարարեց, որ «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատի» համար Կրթության և գիտության նախարարության հատկացրած 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել: Այնուհետև անցկացվեց դպրոցի և Արարատյան բակալավրիատ ծրագրի աուդիտ։ Շուրջ երկու տարի մոռացված այս հարցի շուրջ այս տարի կրքերը կրկին բորբոքվեցին, մայիսին նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Այբ»-ի հետ կապված խնդիրներ կան, հանձնել են իրավապահ մարմիններին։ Դարձյալ մոռացություն, դարձյալ ոչ մի բացատրություն կամ հետևանք։

 

19․ Պաշտոնանկ արված և արդարացված ռեկտորը

Շուրջ մեկ տարի առաջ առանձնապես խոշոր չափի յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը մեղադրվեց 2011-2018 թվականներին պաշտոնական դիրքն օգտագործելով 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ։ Բուհի ռեկտորը պաշտոնանկ արվեց՝ «իր դիմումի համաձայն»։ Վերջում էլ Կորյուն Աթոյանին դատարանն արդարացրեց, նրա դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով։ Մեկ տարի առաջ մեծ ջանասիրությամբ ազդարարվող մեղավորությունը կարծես նույնիսկ կասկածի տեղիք չէր թողնում. այսօր արդեն կայացվում է արդարացման դատավճիռ։

 

20․ Մեղադրող նախարարը

2019թ. նոյեմբերին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի պատասխան դաշնակցության երիտթևի բողոքի ակցիաների, նշել էր, որ դաշնակցության աղմուկը հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ բազմաթիվ անգամներ տապալել է այս ոլորտի համակարգումը, և որ պատրաստվում են տասնյակ և շատ ավելի քրեական գործեր, որոնք վերաբերում են այս ոլորտին։ Հարությունյանը մանրամասնեց, թե Կրթության և գիտության երկարամյա նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի մասին չէ խոսքը, այլ «նրանց համակարգած համակարգի մասին»՝ հավելելով, որ քրեական գործերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Որպես սպառնալիք արված քաղաքական այս հայտարարությունը հասկանալիորեն մնաց հայտարարության մակարդակի։

 

21․ Ժամկետանց մեղադրանք

ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2 միլիարդ 990 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10 հազար քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար ՀՀ դրամով, մասնավոր ընկերության օտարելու և հասարակությանը հանիրավի ազգային զբոսայգու մի մեծ հատվածից զրկելու համար։ Այնուհետև քրեական հետապնդումը դադարեցվեց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները լրանալու կապակցությամբ։

 

22․ Չստացված քրեական հետապնդում

2018թ-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին նախարարի և պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Ըստ հաղորդագրության՝ ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի բաժնետերը հաղորդում էր ներկայացրել, որ 2012-2016թթ․ ընկերության գլխավոր տնօրենն իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ է օգտագործել ու օրենսդրության խախտմամբ տարբեր կազմակերպությունների վարկեր է տրամադրել։ Գործով մեղադրյալ էր ներգրավվել ընկերության տնօրենը։ Հետագայում դրանից բխող երեք տարբեր քրեական գործեր են բացվել ու միավորվել մեկ գործի մեջ։ Այնուհետև այս գործով շրջանառվեցին Գագիկ Բեգլարյանի և Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունները։ Գործն ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն։ Ավելի ուշ պարզվեց, որ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել՝ Բեգլարյանի ու Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Քրեական գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։

 

23․ Աղմկոտ հարձակում բիզնեսի վրա

2019-ի ապրիլի 4-ին քրեական գործ հարուցվեց «Սպայկա» ընկերության կողմից խոշոր չափերի հարկեր չմուծելու փաստի առթիվ։ Ըստ ՊԵԿ-ի տարածած հայտարարության «Սպայկան» 2014-2015թթ-ին ձեռք է բերել և Հայաստան ներմուծել մի շարք ապրանքատեսակներ՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։ Արդյունքում պետբյուջե չի վճարել մոտ 7 մլրդ դրամ (14,5 միլիոն դոլար) հարկ։ Մեղադրանք առաջադրվեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն՝ որակելով որպես հետապնդում։ Ապրիլի 8-ին Դավիթ Ղազարյանը կալանավորվեց։ Մայիսի 4-ին Դավիթ Ղազարյանն ազատ արձակվեց, քանի որ ըստ ՊԵԿ հաղորդագրության վերացել էին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև քրեական գործի շրջանակում Ղազարյանը միասնական հաշվեհամարին վճարել էր 1 միլիարդ ՀՀ դրամ գումար։ Այդ ընթացքում ընկերությունը կրեց զգալի վնասներ՝ հարուցված քրեկան գործի պատճառով սառեցվեց Եվրասիական զարգացման բանկի վարկավորման ծրագիրը, որն ուղղվելու էր «Սպայկա» ագրոհոլդինգի 2-րդ գործարանի կառուցմանը, և շուրջ 3000 աշխատատեղի ստեղծմանը։ Վարկավորման ծրագիրը մինչ այժմ չի վերականգնվել։ Քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է։

 

24․ Մայրաքաղաքային կոռուպցիա

2018թ. մեծ աղմուկ բարձրացրած՝ «Երևան» հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների գործը ևս մոռացության է մատնվել։ Հարուցվել էր քրեկան գործ՝ «Երևան» հիմնադրամում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով, և մեղադրանքներ էին առաջադրվել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: Ըստ հաղորդագրության՝ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, ինչպես նաև այդ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Սակայն քրեական գործ Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցվեց մեկ այլ կասկածանքով՝ ապօրինի ճանապարհով ունեցվածքը ձեռք բերելու համար։ Տարոն Մարգարյանի անունը կապվում էր նաև «Խութ» հիմնադրամի չարաշահումների հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր Մարգարյանը։ Այս գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է։

 

25․ Ֆուտբոլային կոռուպցիա

2019-ի հոկտեմբերին աղմուկ բարձրացվեց Ֆուտբոլի Ֆեդերացիայի շուրջ։ Տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաները կառուցվել են մեկ շինարարական ընկերության՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկայի» կողմից, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Հրապարակումից ամիսներ անց հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք առաջադրվեց խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ արձակվեց։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք առաջադրվեց՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվեց որպես վկա և ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Ըստ քննչական կոմիտեի՝ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։

 

26․ «Ֆրանսիական կոռուպցիա»

2018թ. մամուլը հեղեղված էր «Սենսացիոն բացահայտում» վերտառությամբ հրապարակումներով, որտեղ գլխավոր դերերում Ռոբերտ Նազարյանը և «Վեոլիա Ջուր» ընկերությունն էին։ Ըստ աղմկահարվող լուրերի՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր էր գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել էր 11,414 դրամով։
Թե ինչ ճակատագիր ունեցավ այդ գործը, դժվար է ասել...։

 

27․ «Զանգվածային կոռուպցիա»

2018թ-ի մայիսից մամուլը հեղեղված էր կոռուպցիոներ բուժքույրերի, պահակների, մեքենավարների, մանկապարտեզի դայակների և այլ բարձր «կոռուպցիոն ռիսկ» ունեցող մասնագետների բացահայտումներով։ Երկիրը ապրում էր թեժ գծի ու մատնագրերի մթնոլորտում։ Լայն զանգվածներին հրամցվում էր կոռուպցիայի դեմ անողոք պայքարի իմիտացիա։

Ամփոփում

Ժամանակի ընթացքում քրեական գործերը դարձան ընդդիմախոսների դեմ պայքարի գործիք։ Ոչ մի աղմկոտ գործ ավարտին չհասավ։ Չկան դատավճիռներ. դրանք մարդկանց վարկաբեկելու, հանրության մոտ կեղծ պատկերացումներ ձևավորելու գործիքներ են։ Աղմկահարույց կոռուպցիոն պատմությունները ունենում են կարճ կյանք, որոնք կա՛մ չեն ունենում ընթացք, կա՛մ ունենում են հասարակությանն անհայտ ավարտ։ Երկու տարին ավելի քան բավարար ժամանակ էր գործերը ավարտին հասցնելու, թալանը ետ բերելու կամ հրապարակային մարդկանցից ներողություն խնդրելու համար։

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan