ԱՄՆ-ում փողոցային բողոքի ակցիաները COVID-19-ով վարակման դեպքերի աճի չեն հանգեցրել
Այս թեմայով
- Սոցիալական ցանցերը հեռացրել են կորոնավիրուսի ենթադրյալ դեղի եւ դիմակներ չկրելու մասին Թրամփի գրառումը
- «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ
- «Եթե հենց այս պահին դադարեցնենք մարդկանց թեստավորումը, որևէ հիվանդ չենք ունենա». Թրամփ
- ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին
Միացյալ Նահանգներում փողոցային բողոքների ալիքը COVID-19-ով վարակման դեպքերի աճի չի հանգեցրել, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախնական հետազոտությունները:
Մինեսոտայում, որն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բռնկված բողոքի ակցիաների էպիկենտրոն էր դարձել, քաղաքային բժշկական հաստատություններում 3.2 հազար ցուցարար է թեստավորվել, եւ թեստերի միայն 1.8 տոկոսն է դրական արդյունք ցույց տվել: Երթերի եվս 85 հազար ցուցարար կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել բժշկական ծառայությունների սեփական մատակարարների մոտ: Այս ծմբում վարակվածների գործակիցն ավելի ցածր է՝ ընդամենը 0.99 տոկոս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նյու Յորքում, որի իշխանությունները բողոքի ցույցերի կապակցությամբ թեստավորումը հասանելի էին դարձրել բոլորի համար, վարակման գրանցված դեպքերի մակարդակը յոթ օր անընդմեջ չի գերազանցում 3 տոկոսը: Հոսպիտալացման վիճակագրությունը նույնպես շարունակում է նվազել:
Սիեթլի եւ Չիկագոյի սանիտարական իշխանությունները նաեւ հայտնել են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ չեն գրանցել բողոքի ցույցերի պատճառով բողոքի ցույցերի պատճառով, սակայն շարունակել են հետեւել իրավիճակը: