«Եթե հենց այս պահին դադարեցնենք մարդկանց թեստավորումը, որևէ հիվանդ չենք ունենա». Թրամփ
Այս թեմայով
- Սոցիալական ցանցերը հեռացրել են կորոնավիրուսի ենթադրյալ դեղի եւ դիմակներ չկրելու մասին Թրամփի գրառումը
- «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ
- ԱՄՆ-ում փողոցային բողոքի ակցիաները COVID-19-ով վարակման դեպքերի աճի չեն հանգեցրել
- ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է երկրում կորոնավիրուսով վարակման ցուցանիշների աճին՝ բացատրելով, որ դրա պատճառը համատարած թեստավորումն է, գրում է The Hill-ը:
«Եթե հենց այս պահին դադարեցնենք թեստավորումը, կունենանք շատ քիչ հիվանդ կամ առհասարակ որևէ դեպք չենք ունենա»,-Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը:
Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը նախկինում բազմիցս հնչեցրել է իր համոզմունքն առ այն, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների ռեկորդային բարձր ցույցանիշը պայմանավորված է զանգվածային թեստավորմամբ և որ ԱՄՆ-ն ավելի շատ մարդ է թեստավորում, քան աշխարհի որևէ այլ երկիր:
«Մեր թեստավորման համակարգն ավելի մեծ է և առաջադեմ, քան որևէ այլ երկրինը, ուստի՝ դեպքերն ավելի շատ են: Առանց թեստավորման կամ թույլ թեստավորման դեպքում, կարող ենք գրեթե դեպքեր չունենալ: Թեստավորումը երկսայր սուր է. այն մեզ վատ դրության մեջ է դնում, բայց լավ է, որ այն կա»,-իր թվիթերյան միկրոբլոգում շարունակել է Թրամփը:
Նշենք, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2 182 950 դեպք, որից 118 283-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 889 866 մարդ: