Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը. կարող էր կառուցվել 24 նոր դպրոց, Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր բնակարան ստանալ. Արա Վարդանյան
Այս թեմայով
- Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում
- Շաաատ ցավոտ զիջումներն այլևս չունեն այլընտրանք. Արա Վարդանյան
- Ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդեւանյան
- Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ով է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը․ Արա Վարդանյան (տեսանյութ)
Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` նշելով, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար նախատեսված գումարով Գյումրիում կարելի էր 350 անտուն ընտանիքի բնակարան տրամադրել և կամ 24 նոր դպրոց կառուցել գյուղերում, սակայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքով տարված իշխանությունն առաջնորդվում է անձնական շահերով: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը.
1. Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր ստանալ բնակարան կամ
2. Գյուղերում կարող էր կառուցվել 24 նոր դպրոց կամ
3. Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված 117 զինվորների ընտանիքներ կարող էին ստանալ 30 միլիոն դրամական օգնություն կամ,
4. Գյուղերում կարող էին կառուցվել 30 համայնքային կենտրոններ կամ,
5. մոտ 50 կիլոմետր ամբողջությամբ նոր ճանապարհ կարող էր կառուցվել
Այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել, բայց փաստը մեկն է, մենք զրկվում ենք այս ամենից` իշխանության անձնական շահերից ելնելով։ Մոտեցեք փողոցում ցանկացածի և տվեք հետևյալ հարցը. ինչն է ըստ ձեզ ավելի կարևոր` ձերբազատվել Հրայր Թովմասյանից, թե՞ կառուցել 24 նոր դպրոց։ Որևէ մեկդ կասկածո՞ւմ է այս հարցի պատասխանի վրա, ես` ոչ։
Ասեմ ավելին, եթե մի գրամ հավատ ունենայի, որ հանրաքվեից հետո մարդկանց կյանքը կլավանա, ապա առաջին Այո ասողը կլինեի։ Բայց ցավով պետք է նշեմ, որ որևէ բան չի փոխվելու, բացառությամբ` նոր թշնամի գտնելու և պատժելու մոլուցքի։ Ըստ իմ հաշվարկի, մյուս «հայ ազգի» թշնամին, որի պատճառով մենք վատ ենք ապրում, կնշանակվի ազատ մամուլը։ Ապրենք և տեսնենք»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ: