Շաաատ ցավոտ զիջումներն այլևս չունեն այլընտրանք. Արա Վարդանյան
Այս թեմայով
- Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում
- Ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդեւանյան
- Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ով է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը․ Արա Վարդանյան (տեսանյութ)
- Ես Աստվածն եմ, առաքյալներս են դավաճան
Շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք ասում են որ սխալ էր գնալ ընտրությունների։ Ուղղակի հիշեցնեմ, որ ընտրությունները տեղի ունեցան իշխանազավթումից 3 տարի, և Արցախը հանձնելուց 7 ամիս անց։ Բա մի բան անեիք, թե՞ ուրիշներին էիք սպասում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
Նորից եմ կրկնում, ընտրությունները վերջին շանսներ պահել Սյունիքի մի մասը, անկլավները ու հետ բերել Շուշին ու Հադրութը։ Այդ շանսը, շնորհիվ մեր ժողովրդի, այլևս չկա։ Ավելին հարցը ոչ թե նիկոլի հավաքած ու սարքած քվեներն են, այլ ընդդիմությանը տված ձայների քանակը։ Եթե մեզ հաջողվեր հավաքել երկու անգամ ավել ձայն, ապա նույնիսկ Պիկասսոն չէր կարողանա նկարել ընտրությունների նման խայտառակ պատկեր։
Աշխարհը ձեզ, այո հենց ձեզ տվեց պարզ հարց` ձեզ Արցախը, Սյունքը, Գեղարքունիկի ու Տավուշի որոշ մասերը պե՞տք են։ Դուք էլ գլուխներդ կախ կամ չգնացիք ասելու ԱՅՈ, կամ էլ նախկինն էիք մերժում։ Ավելին ասեմ, ձեզ նույնիսկ Հայաստանը պետք չէ։
Շաաատ ցավոտ զիջումներն այլևս չունեն այլընտրանք։ Իրենք լինելու են, քանզի այդպես է ուզում հայ ժողովուրդը, կամ առնվազն իր մեծ մասը։
Եթե չգնայինք ընտրությունների, ապա միևնույնն է տալու էինք, բայց կրկին միակողմանի պատերազմով և հազարավոր զոհերով։ Իսկ այսպես տալու ենք առանց պատերազմի ու զոհերի։
Մի խոսքով հերիք է ընդդիմության մեջ անիմաստ կռիվներ գցեք։ Ժողովուրդը` գերտերությունների օգնությամբ, ամեն ինչ ձեր տեղը որոշել է, դեռ 2018 թվականին։
Այս վիճակում ճիշտ ու սխալ չկա։ Կա դավաճանական իշխանություն և հայրենասիրությունից շատ հեռու ժողովրդի մի մեծ զանգված։
Հ.Գ. ու հանկարծ չմտածեք, որ ես ժողովրդին մեղադրում եմ։ Ոչ, ինչ ցանել ենք, այն էլ հնձեցինք։