Իմ հրաժարականի պատճառներից է եղել Հրայր Թովմասյանի հարցը. Վանեցյան
Այս թեմայով
- Իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ.Արթուր Վանեցյան
- Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր. Արթուր Վանեցյան
- Քանի դեռ այս իշխանությունն է, առաջարկում եմ՝ քիչ խոսել Արցախի, Ապրիլյան պատերազմի, բանակի, անվտանգության համակարգի եւ որոշ այլ թեմաների մասին. Ա. Վանեցյան
- Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան
Իմ հրաժարականի պատճառներից է եղել Հրայր Թովմասյանի հարցը։ Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով իշխանոթյունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ լինելու հանգամանքը։
«Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել եմ ՀՖՖ նախագահ դառնալուց հետո, որովհետեւ Հրայր Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում, շատ տաղանդավոր երեխա է եւ Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ եւ ծանոթացել ենք։ Այն զարգացումները, որ եղան ՍԴ–ի շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող լինել մասնակից նման զարգացումների։ Հիմա ես չեմ պատասխանի ձեր հարցին, ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել, ես ասում եմ, որ իմ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը եւ ես հնչեցրել եմ կանգ առի սթափեցնող կոչ, որը ցավո տեղ չի հասել», ասաց Վանեցյանը։