Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են
Հարցում

Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ցավակցելու Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին

Հունվարի 17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անցել է մեկ օր: Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներից ցավակցել են շատերը, այդ թվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Արմեն Սարգսյանը, բայց տարօրինակ լռություն է պահպանում երկրի թիվ մեկ պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Ե՞րբ է Փաշինյանը ցավակցելու, ո՞վ նրան թույլ չի տալիս մարդկային այդ քայլը, ի՞նչ ուժեր են, որ այսպես գցում են վարչապետի հեղինակությունը:

Տեղի ունեցածը ոչ միայն ողբերգություն է, այլ նաեւ ահազանգ մեր հասարակությանը, մեր ղեկավարությանը: ԱԱԾ նախկին ղեկավարը սպանվում է կամ ինքնասպանություն գործում, իսկ դեպքի վայրում քառասուն փամփուշտ է հայտնաբերվում, ընդ որում, ոչ թե ինչ-որ լուրերի, այլ ոստիկանության հաղորդման համաձայն, իսկ երկրի առաջին դեմքը լռում է:

Այս լռությունը ոչ պակաս մտահոգիչ եւ վտանգավոր է, որքան տեղի ունեցած ողբերգությունը: Ոմանք կարող են ասել, թե նրանք տարբեր քաղաքական ճամբարներից էին, բայց Փաշինյանը չպետք է իջնի այդ ոմանց մակարդակին: Ի վերջո, նա երկրի ղեկավարն է եւ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի: 

Հիշեցման կարգով նշենք, որ 1992-ին, երբ հանկարծամահ եղավ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը հուղարկավորությանը մասնակցեց նաեւ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կուտոյանը մեր երկրի քաղաքացի էր, պարկեշտ մարդ, որը կարեւոր պաշտոն էր զբաղեցրել, ի վերջո 38 տարեկան երիտասարդ էր, որն իր գիտելիքներով եւ փորձով երկար կարող էր օգուտ բերել հայրենիքին, բայց Փաշինյանը լռում է, նա անգամ չի կարողանում ցավակցել:

Ի վերջո, բանականությունը հույս է հայտնում, որ Փաշինյանը ճիշտ կգնահատի իրավիճակը եւ կկարողանա ուժ գտնել ցավակցել Կուտոյանի ընտանիքի անդամներին: Հակառակ դեպքում վարչապետին հասկանալ հնարավոր չի լինի:

Այն բարոյահոգեբանական մթնոլորտը որն առկա երկրում, որն առկա էր սպանության պահին, նախօրեին մի առանձին վերլուծության նյութ է: Որոշ գիտունիկներ, իրենց խորամանկ եւ խելացի համարելով, իբր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մասին մտածելով կոչ են անում ուժեղացնել նրա անվտանգությունը, իսկ գրեթե նույն պահին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող օրաթերթը հանդես է գալիս մի հոդվածով, որտեղ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին նույնիսկ մեղադրում են հեղաշրջման նախապատրաստման մեջ: Սրան գումարած նաեւ Փաշինյանի ընտանիքի անդամների անունից գրված մեղադրանքները Վանեցյանի եւ նրա ընտանիքի հասցեին:

Կարճ ասած, կեղտոտ մթնոլորտ: Այնպիսի կեղտոտ, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն ցանկանում մտնել այս խաղի մեջ եւ զարգացնել օրաթերթի հոդվածը կամ հնչեցված մեղադրանքները: 

Ավելացնենք նաեւ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի ակտիվությանը իշխանությունները պատասխանում են մոտ հիսուն բիզնես միավորների հաշիվների վրա կալանք դնելով: Սա արդեն պառկեցնենք, ծեփենք, կտրենք շարքից է:

Միաժամանակ հարկ է ուշադրություն դարձնել երկրում բողոքի ալիքի նոր շերտերի ի հայտ գալով: Ընդ որում բոլոր նախադրյալներ կան, որ բողոքող շերտերը գնալով ավելանալու են:  

Հիմա տպավորություն է, որ փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել: Ընդ որում, նույնիսկ եթե չլիներ Կուտոյանի հետ տեղի ունեցածը, ավելի քան պարզ էր, որ երկրում ցանկանում են վախի մթնոլորտ հաստատել, մոռանալով, որ դրա համար չունեն ոչ անհրաժեշտ ռեսուրսներ, ոչ էլ աջակիցներ:

Վախի մթնոլորտի ներարկման փորձերը բացառապես վկայում են հենց իշխանության վախերի մասին: Ավելին, լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերությունների դեմ սկսված գրոհը դրա վառ ապացույցներից մեկն է: 

Եւ այսքանից հետո կրկին հարց՝ ե՞րբ է Փաշինյանը ցավակցելու Կուտոյանի ընտանիքի անդամներին, ո՞վ նրան թույլ չի տալիս գնալ այդ քայլին, ի՞նչ ուժ է, որ խաղում է նրա հեղինակության հետ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan