Քադիրովին զվարճացրել է իրեն կինոաստղի հետ համեմատած լրագրողի խոսքերը (տեսանյութ)
Այս թեմայով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, պատասխանելով НТВ հեռուստաալիքի լրագրողի հարցին, հայտարարել է, որ առաջին անգամ է լսում Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում իր հանրաճանաչության մասին:
Տեսակապով միանալով «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ուղիղ եթերին՝ Քադիրովը նշել է, որ սերտ հարաբերություններ ունի այդ երկրների ներկայացուցիչների հետ, սակայն նրան զարմացրել է այն հանգամանքը, որ իրեն արաբական երկրներում ընդունել են որպես կինոաստղի:
Հաղորդավարը նշել է, որ Էր-Ռիադում և Աբու Դաբիում շեյխերն ու թագավորական ընտանիքի անդամները չեչեն ղեկավարին ընդունել են որպես հատուկ հյուրի, իսկ տեղի ԶԼՄ-ները նրա ճանաչվածությունը համեմատել են դերասանների կամ երգիչների հանրաճանաչության հետ: Այդ համեմատությունը ծիծաղեցրել է Քադիրովին:
«Այն, որ ես այդքան հանրաճանաչ եմ, առաջին անգամ եմ լսում, այսուհետ կհետևեմ»,- ժպտալով ասել է Քադիրովը: