«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Այս թեմայով
- Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
- Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
- Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
- Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, թե ինչպես է տեղեկացել գեներալ-մայորի կոչումն իրեն շնորհելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ես պատասխանեցի հեռախոսազանգին։ Նախագահն է խոսում․ «Դու նստա՞ծ ես»։ Պատասխանում եմ․ «Երբ ես Ձեզ հետ եմ խոսում, զգաստ կանգնած եմ»։ Նա ասաց․ «Առիթ կա»։ Կարդաց հրամանն ու շնորհավորեց»,-նշել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ ինքն այնուհետեւ «կխնդրի մեծ պատժամիջոց» իր եւ իր միջավայրի դեմ։
Անցած շաբաթ Կադիրովն արժանացել էր գեներալ-մայորի զինվորական կոչման ահաբեկչության դեմ պայքարի համար։
Նախքան այդ Պետդեպարտամենտը ներառել էր Կադիրովին մարդու իրավունքների խախտման մեջ ներգրավված անձանց ցուցակում։ Պատժամիջոցների էին ենթարկվել նաեւ նրա տիկինն ու դուստրերը։