1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 նոյեմբերի 2019թ., 00:00
Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներն անթույլատրելի են համարում միջամտությունը այլ երկրների քաղաքականությանը. Պեսկով Սրտատրոփ սպասում եմ՝ ոնց են ինձ ծեփելու պատերին․ Գևորգ Պետրոսյան Վրաստանում ընդդիմադիրները խորհրդարանի դարպասների վրա կողպեք են դրել «Պատմական այց է». Նիկոլ Փաշինյանը Նոր Երզնկայում էր «Հիանալի օր էր»․ Ալեքսիս Օհանյանն ամուսնության տարեդարձին հիշել է հարսանիքը Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը Իտալիայում կրկին հորդառատ անձրեւներ են. Վենետիկին հերթական ծանր օրն է սպասվում Նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ջերմաստիճանը կբարձրանա «Վերնատանը» իշխանության նյարդային արձագանքը վախից է Քանյե Ուեսթը համերգով հանդես է եկել կալանավայրում Սեփական ապրանքանիշի գովազդի համար Քիմ Քարդաշյանն ակրոբատիկ հնարք է կատարել Ինչի են պատրաստ որոշ աղջիկներ հանուն iphon X-ի (Տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է «դուրս գալ հսկողությունից» Գերմանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով դադարեցնել կենդանիների վրա դաժան փորձարկումները «Ինչ որ բանի սկիզբ 2012». մերկ, բայց ոչ գեղեցիկ (Տեսանյութ) Համարձակ․ Վոլոչկովան սառույցով լի տակառից լողազգեստով լուսանկար է հրապարակել Տասը հազար մերկ հեծանվորդ (Տեսանյութ) Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը 55-ամյա Բելուչին հերթական անգամ հիացրել է երկրպագուներին՝ ֆիլմի ցուցադրությանը ներկայանալով կիսաթափանցիկ զգեստով Տղամարդը պարտվել է ազարտային խաղում և պարտքի դիմաց առաջարկել է կնոջը Ռուսաստանի ամենամեծ դրոշը ցուցադրել են Անտարկտիդայում Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակը 2 օրում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին Երկու տոննա կոկաին՝ մեկ նավից Իլոն Մասկը պլանավորում է աուտիզմի դեմ պայքարող չիպեր ստեղծել Հյուրանոցներից մեկում գործարարից 100,000 դոլար են գողացել Լուկաշենկոն որոշել է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում Գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին Բա ի՞նչ եղան սպասվելիք հարյուրավոր հոդվածներն ու հազարավոր գրառումները սոցցանցերում «Ես կփոքրացնեի կուրծքս»․ Անֆիսա Չեխովային դուր չի գալիս բարեմասնության չափսը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Զովունու ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին 5-ամյա տղան հերոինով պայուսակ է տարել մանկապարտեզ «6 տարի առաջ հանդիպեցինք... հիմա ամենահարուստն ենք». Էմմին՝ ամուսնու եւ որդիների հետ Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Չեմ ասում, պետք է փետը առնել հետեւից ընկնել, բայց կարեւոր է.Փաշինյան (տեսանյութ) «Դե սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներում նոր հերոսներ կլինեն 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան «...Լինել քո կողքին...»․ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի սիրառատ գրկախառնությունը Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Եթե տղամարդը ձեզ ասում է այս տասը արտահայտությունները, ապա բաց մի թողնեք նրան Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Դմիտրի Շեպելևը Ֆրիսկեի մահից հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել նոր ընտրյալի հետ Մակունցը երազում է մտնել «որոշ շենքեր» եւ ասել՝ դուրս կորեք այստեղից Խնայող Քեյթ Միդլթոնը շարունակում է զարմացնել բրիտանացիներին Պրահայում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը Պուտին-Զելենսկի հանդիպումը դեկտեմբերի 9-ին՝ Փարիզում Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Ի՞նչն է տարբերում երկարակյացներին մնացած բոլոր մարդկանցից Եվրո-2020․ Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան ու Ավստրիան եզրափակիչ փուլում են, օրվա բոլոր արդյունքները Իր ընտանեկան բյուջեն է` ինչպես ուզում է, այնպես էլ տնօրինում է Բրյուսելում ծխախոտի նետված մնացորդի համար տուգանք է սահմանվել Երեւանի սանիտարական մաքրման վիճակը շարունակում է մնալ վատ վիճակում. Դավիթ Խաժակյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության արձագանքը` Էրդողանի հայտարարություններին Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը երկու երկրներում բողոքի ակցիաների պատճառով. ԶԼՄ-ներ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է ԵՄ-ը դարձնել ավելի անկախ ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ Սիրուշոյի շքեղ բեմական կերպարները Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին Իրանում վարորդները բողոքում են բենզինի գների բարձրացումից Արյունազեղման պատճառով կորցրել է ձայնը․ Շակիրան պատմել է հիվանդության մասին Շումախերի կինը բացատրել է, թե ինչու է գաղտնի պահում ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը զանգվածային բռնության եւ կտտանքների առիթով «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը Ցխինվալիին կոչ է արել անհապաղ ազատ արձակել վրացի բժշկին Իրանն սկսել է լազերային զենք արտադրել ՀՕՊ-ի համար «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է.Փաշինյանը՝ Ռոբերտ Ամրիխանյանին «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը Անվանվել են աշխարհի ամենավատ քաղաքները վարորդների համար Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին իրենց ժամանակակից զենք չմատակարարելու համար Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ որպես Փաշինյանի դռանը կանգնած ցերբեր «Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնված C-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին». Իսմայիլ Դեմիր Երեւանում տուրքերի բարձրացումը կվնասի փոքր եւ միջին բիզնեսին.Խաժակյան «Իմ քայլի» տրոհումից կստեղծվի «Անհավատ» խմբակցությունը Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սեւան, եթե դու լողալ չգիտես. Աշոտյան Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Մետրոյի նոր կայարանի եւ ճոպանուղու միֆը. Ավարտը նշեք. Ավագանու անդամ
Հարցում

Վահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը

2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավորների սպասումները իրականացնելը բարդ գործ էր։ Փոփոխությունների պահանջն իր տեսակով իռացիոնալ է, և հաջողության համար պետք էր «փոփոխության իշխանություն», որի խնդիրը ռացիոնալ օրակարգի կազմումն էր և աշխատանքի ու առաջընթացի հանրային մթնոլորտի ձևավորումը։

Հեղափոխության առաջին փուլը

Հարյուր հազարներին փողոցից տուն, առօրյա կյանք վերադարձնելու և նոր իշխանության պետական աշխատասենյակներում հայտնվելու պահից ժամացույցը միացվում է. կարողանու՞մ ես աշխատել՝ նոր օրակարգ, նոր ռեսուրսներ, նոր մթնոլորտ շրջանակում, կարողանու՞մ ես հաջողություններ գրանցել այս խնդիրների շուրջ։

Ամեն ինչ կատարվել է մեր աչքի առաջ։ Եվ հիմա զարմանալ, թե ինչո՞ւ այսպես գնաց, և թե ինչու՞ է այսօր այսպես, պետք չէ։ Բացատրությունը շատ պարզ է։ Հետհեղափոխական առաջին փուլում արվեց այն ամենը, ինչը չպետք է արվեր, և չարվեցին մի շարք կարևոր բաներ։ Հանդարտություն, զսպվածություն, գրագետ աշխատանք, նոր դաշնակիցներ դրսում, նոր կոնսոլիդացիոն ռեսուրս՝ ներսում. սա էր պահանջվում, իսկ արվեց լրիվ հակառակը։ Պետք չէր վախենալ «անփորձ կառավարություն» ձևակերպումից։ Դա ճիշտ դրված խնդիրների պարագայում լրիվ լուծվող հարց էր, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ առավելություն։

Հեղափոխության առաջին փուլի խնդիրը՝ օրակարգ, ռեսուրսներ, մթնոլորտ, տապալվեց 100 տոկոսով։ Բացը լրացնելուն ուղղված հակակոռուպցիոն PR-ը, մարտի 1-ի՝ անթաքույց ուղղորդվող գործը և այլ իմպուլսիվ ռեակցիաներ միայն ու միայն բարդացրեցին վիճակը։ Եվ եկանք մի իրականություն, որտեղ իշխանության վարկանիշը կտրուկ ընկնում է, ինչն իշխանությունը բոլորից լավ է հասկանում, հանրային սպասումները վերափոխվում են դժգոհոթյունների, ինչի ֆոնին ձևավորվում են քաղաքական իրական հավակնություններ ունեցող կենտրոններ (առնվազն 3-4 այդպիսիք կան՝ գրեթե հավասար հնարավորություններով)։

Իշխանությունը, կրկնում եմ, սա լավ հասկանում էր և, հետևաբար, կարիք ուներ կտրուկ շրջադարձի։ Կային տարբերակներ. վերանայել նախնական մի շարք սեփական մոտեցումները, վերանայել խնդիրները, փոխել մթնոլորտը։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ կանգ առ։

Եվ կար այլ տարբերակ՝ անել լրիվ հակառակը. Դատելով ամեն ինչից՝ ընտրվեց երկրորդը. ձևակերպվեց բանտ-պետություն հայեցակարգը, և պետությունը քշվեց այդ ուղղությամբ։

Հեղափոխության երկրորդ փուլը

Հանրային լայն սպասումներն իրականություն դարձնելու և երկիրը առաջընթացի տանելու համար պետք էր ունենալ ռեֆորմիստ կառավարություն։ Առանց ռեֆորմների դրական փոփոխություններ չեն լինում։ Մեկ տարուց ավել այս պարզ բանը չընդունելուց հետո արձանագրվեց, որ առաջընթաց չկա՝ պետությունը ստագնացիայի մեջ է, հետևաբար իշխանության ամրությունը՝ ժամանակի խնդիր։

Հեղափոխության երկրորդ փուլի ընտրված ճանապարհը բանտ-պետությունն է, իսկ կառավարման որակը՝ բանտապետությունը։ Մենք այս փուլում ունենալու ենք բանտապահի իշխանություն։ Մենք ունենալու ենք հանրային կյանքի կտրուկ քրեականացում՝ բռնել, դատել, կալանք, էլի բռնել, էլի դատել, էլի կալանք... դրանց մասին՝ լայվ։ Գիտակից շերտերի խորը հակակրանք, պլեբսի խանդավառություն, որի կորն ունենալու է անընդհատ նվազման միտում։ Այս փուլի մյուս բնորոշիչը հախուռն պաշտոնանկություններն են, հրաժարականները, պետական համակարգի տուրբուլենտությունը և կադրային մաշող կասկածամտությունը։

Հեղափոխության այս փուլը լինելու է խիստ կեղտոտ, խիստ տհաճ և ժամանակավոր։ Սա լինելու է անցումային փուլ։

Հեղափոխության հաջորդ փուլը

Առաջիկա ուժեղացող ռեպրեսիաներին զուգահեռ՝ սրվելու է պետական օրակարգի հարցը։ եթե դու չես կարողանում պետական առաջընթացի օրակարգ ձևավորել, ապա դա քո փոխարեն անելու են այլ կենտրոններ։

Հենց այստեղ է ամենամեծ վտանգը։ Այս մասին առիթ ունեցել եմ խոսելու. այս փուլում է ամենամեծ վտանգը՝ հայտնվել հակառուսական կոալիցիայի թակարդում։ Ուկրաինայի և Վրաստանի օրինակով դրա գինը գիտենք։ Հենց այս փուլում է ամենամեծ վտանգը՝ օգնել Ադրբեջանին՝ ստանալ գերտերությունների կողմից պատերազմի լուռ համաձայնությունը։ Հենց այս փուլում է ամենաիրականը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ սեփականության գռեհիկ վերաբաշխում և կապիտալի անվերահսկելի փախուստ երկրից։

Եվ հենց այս փուլում է ամենահավանականը, որ կձևակերպվի հաջո՛րդ իշխանության ամենաանցանկալի հատկանիշներից մեկը՝ վենդետայի, վրեժի ձգտում։ Հենց սա է, որ չի կարելի թույլ տալ։

Ռեպրեսիվ փուլում գալու է մի պահ, երբ իշխանությունը ստիպված է լինելու տարբեր սուր խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնել։ Իսկ նախորդ փուլի որակն ավելի հավանական է դարձնում տարբեր վտանգավորության սխալները, քան՝ հաջողությունը։ Ամուլսարի օրինակը շատ խորքային է. 1,5 տարվա անգործությունը, 1.5 տարվա անկարծիքությունը, 1.5 տարի հարցը ձգձգելը հանգեցրին նրան, որ մեկ հանքի խնդիրը վերաճեց ներպետական կառավարման պոտենցիալ ճգնաժամի։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ սա այսօր ունի պարզ լուծում, ուրեմն ոչինչ չի հասկանում առաջիկա զարգացումներից։

Եթե մեկ հանքից մենք ստացանք նման ճգնաժամ, հիմա պատկերացրեք, թե ինչ ենք ստանալու Արցախի հարցում թույլ տված պատահական կամ միտումնավոր սխալներից, ինչ ենք ստանալու Ռուսաստանի հետ հարաբերություններում պատահական կամ միտումնավոր սխալներից հետո։

Միակ ելքը՝ սոլիդ իշխանություն

Այսօրվա իշխանության մեջ կա մի շրջանակ, որի համար հավասարապես մերժելի է համատարած բռնել-դատելու մոլուցքը, լայվային դատարկությունը, այնպես էլ՝ վրաց-ուկրաինական մոդելով և այդ գնով Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը։ Իշխանության հենց այս շրջանակն է, որ երկրում անկայունություն և խելագար սխալներ թույլ չտալու իրական ռեսուրսն է։ Բայց ինքը միայնակ, ինքն իրենով լուծում չի գտնելու։

Իշխանությունից դուրս ունենք շրջանակներ, որոնք ունեն կառավարման լավ փորձ, գրագիտություն և որոնք համոզված են, որ Հայաստանի առաջընթացի բանալին ապագայում է, և ոչ՝ անցյալում։

Սա է, այս երկու շրջանակներն ու որակն են սոլիդ իշխանության ռեսուրսը՝ շատ իրական, շատ որակյալ։ Եվ այդ սոլիդ իշխանությունը պետք է լուծի մի քանի կարևորագույն խնդիր՝ ապահովի կայունություն երկրում, կազմել պետության մոդեռնիզացիայի և առաջընթացի լուրջ փաթեթ՝ ժամկետներով և քայլերով, ապահովել երկրում համերաշխության մթնոլորտ։ Մոտավորապես այն, ինչի պահանջը կար 2018-ի երևանյան փողոցներում։

Հնչող փակուղային հարցերը, թե ո՞վ կլինի առաջնորդը, ո՞ւմ շուրջ կհամախմբվի երկրի առողջ քաղաքական ներուժը, մաշված և անիմաստ են։ Նա, ով կկարողանա ապահովել այս շրջանակների միջև կամուրջը, նա, ով տարբեր շրջանակների կկարողանա հիմնավորել սրա անխուսափելիությունը, հենց նա էլ կհավակնի այդ կարգավիճակին։ Իմ մասնավոր կարծիքով, սակայն, դա մեկ հոգու գործ չէ։ Ավելի հավանական է, որ դա լինի մարդկանց խումբ և ընդհանրապես, առաջիկա իշխանությունը չպետք է լինի գերանհատականացված։ Դա կլինի լավագույնը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքայի նախագծեր խումբ»

website by Sargssyan