Այսօր՝ 24 հունվարի 2020թ., 00:00
Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. նա շտապում է Արման Սարգսյանը Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ է նշանակել Առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսում Փաշինյանը Արցախի զորամասերից մեկում դեպք է գրանցվել. կա երկու վիրավոր «Վազիր-վազիր». Վարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ էին մտնում Գողական մեծ «սխոդկա» է սպասվում «Պարզապես զարմացած եմ». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի գրառման մասին ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում Շատ կուզեի տեսնել Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը թույլատրող դատական ակտը. Ռուբեն Մելիքյան Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա Հարուստները շվեյցարական բանկերում իրենց հաշիվներից խոշոր գումարներ են հանում ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում (տեսանյութ) Կասկածներ ունենք, որ ԿԳՄՍ նախարարը կոռուպցիոն գործարքի մեջ է մտել․ Կարեն Վարդանյան Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել Ինչո՞ւ է ոստիկանությունն ուզում անպայման ունենալ այդ տեխնիկան. Վարոսյանը՝ գաղտնալսումների օրենքի մասին Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ի մասին գիտելիքներին ՍԴ-ն անդրադարձել է դեռևս 2012 թվականին․ Արսեն Բաբայան «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատողներն անհանգիստ են․ ինչ ճակատագիր է սպասվում Արցախում քննարկումները վերածվել են նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել» Դա քաղաքական ստրիպտիզ է. Լիլիթ Գալստյան Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու օգտին. Չավուշօղլու Պեկինի իշխանությունները չեղարկում են Չինական Նոր տարվա առթիվ զանգվածային միջոցառումները Հաղթեցինք, Ռուզան Մանթաշյանը մասնակցելու է Օպերային պարահանդեսին. Հասմիկ Պապյան Ռուս բժիշկները բացառել են կորոնավիրուսի առկայությունը Պետերբուրգի օդանավակայանից հոսպիտալացված 2 ուղևորների, այդ թվում՝ Արման Կ.-ի մոտ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով CNN-ն անդրադարձել է աշխարհի ամենաթանկարժեք օդանավին, որը նախատեսված է եղել Խորհրդային օդուժի պաշտպանությունը ճեղքելու համար Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը Հայտ եմ ներկայացրել ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում․ Արփինե Հովհաննիսյան Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը խոչընդոտելը խոսում է քաղաքապետարանում գործած կոռուպցիոն սխեմայի մասին Տեսնես վարչապետը հասկացա՞վ, որ իր ուղերձներն են թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները․ Լիլիթ Գալստյան Էմանուել Մակրոնը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին. պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը Ով է «Էրեբունի Պլազա» ներս մտած զինված քաղաքացին Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին С-400 ՀՕՊ համալիրները համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ. Չավուշօղլու Մեգան Մարքլը գաղտնի «հանդիպման» է գնացել Թոմ Քրուզի հետ Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել Սցենարիստին փոխեք, ամոթ է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին Բլոգերի և ահաբեկչի ձերբակալությունը Հայաստանում (Տեսանյութ) Լիվերպուլը կպայքարի Ռեալի կիսապաշտպանի համար Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ․ Հրանտ Բագրատյան Միջազգային կառույցը բանաձեւ է ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ Փաստորեն 1 տարին չբավարարեց, որպեզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները․ Արսեն Բաբայան Ֆրանսիական քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիրը Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ Կանադացին, որը կերել էր իր սպանված ընկերոջ հետույքը, նոր սեր է գտել Ինչո՞ւ է կորել սեքսի հանդեպ հետաքրքրությունը. 6 հնարավոր պատճառ Հայտնաբերվել է նոր սպառնալիք Երկրի կլիմային «Ընկճախտը դարձել է աշխարհի գլխավոր հիվանդությունը». Գերման Գրեֆ Ինչպե՞ս օրգանիզմն ապահովել D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ Ամուսինը խեղդամահ է արել կնոջը հակի թելով «Ավելի քան 10 միլիոն ուկրաինացի աղքատ է». Գոնչարուկ Ղազախստանի ՆԳՆ-ը բացահայտել է Հայաստանից Ղազախստան ավտոմեքենաների ներկրման սխեման Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն եւս էժանացել է «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվեց Ոստիկանություն Ռուսաստանցի օդաչուները վարժանքներ են անում ՀՀ երկնքում Հայաստանից ավտոմեքենա գնած ղազախները փաստի առաջ են կանգնել Եթե այս միջադեպը մեզ հետ առնչվում է, ես հայտարարություն կտարածեմ. Վիկտոր Սողոմոնյան Արա Վարդանյանի գործով Վերաքննիչը մերժել է դատախազի բողոքը. Նրանք դեռ կան՝ կարող դատավորները. Պաշտպան «Պաշտոնյաները պետք է սետկաներով գնան առեւտրի». 2022-ից արգելվելու են պոլիէթիլենային տոպրակները Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան. Աշոտ Ահարոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին «Իմ մահից հետո»․ Մեգան Մարքլի հայրը հայտարարել է, որ մինչեւ իր հուղարկավորությունը դուստրն իրեն չի տեսնի Բռնության որեւէ դրսեւորում անընդունելի է․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. պատանդներ չկան. Աշոտ Ահարոնյան Նոր կարգավորում. այսուհետ քաղաքացին դեղ գնելիս իր հեռախոսով կարող է ստուգել՝ դեղը հավաստագրված է, թե ոչ Հայաստանի կառավարությանը զգուշացնում են հետ կանգնել ավտորիտարիզմ տանող ճանապարհից Վերաքննիչ դատարանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրի հեռախոսային խոսակցությունները ՀՔԾ-ի կողմից վերծանելը ոչ իրավաչափ է համարել ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծը Սպիտակ տունն Ադամ Շիֆին մեղադրել է սուտ խոսելու համար Ակնհայտ է, որ իշխանությունն առաջնայինը երկրորդականից չի տարբերում, կարևորը շոու ապահովելն է. Դավիթ Խաժակյան Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին ԱԺ դահլիճում կոռեկտության սահմաններում մնացեք, եթե պետք է՝ կգնանք դուրսն իրար կծեծենք. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Վարչապետն ու իմքայլականները ծանր հարված հասցրին Հայկ Մարությանին
Հարցում

Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ

Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ, կամ երկուսը միասին:

Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ակնհայտ ազդեցության մասին են վկայում, և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Սա շատ ավելի վտանգավոր, շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության հեռագա զարգաման վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չնկատելու տալ հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ուրիշ Հայաստան ենք ունենալու։

Եթե մենք փոփոխությունները դիտարկում ենք վերջին զարգացումների ներքո, հատկապես այն գործընթացների, որոնք տեղի էին ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, ապա նպատակն ավելի քան ակնհայտ է դառնում:

ՍԴ դատավորի հրաժարականն առանց աշխատելու նույնքան աշխատավարձ ստանալու և գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին անդամներից:

Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարան: Սակայն մի քանի հոգու կողմից ծրագրավորված այս գործողության արդյունքում ձևավորված մթնոլորտը բերելու է նրան, որ ՍԴ-ն այսուհետ արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա իսկապես ռումբ է պետության տակ։ Մենք վերջին ամիսներին համառորեն գնում ենք «իրավական դիվերսիայի» ճանապարհով, որի ճարտարապետը նույն խումբն է։

Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտի վերաբերյալ կարելի է նմանատիպ առաջարկ ներկայացնել, ցանկացած ոլորտ դարձնել կառավարելի: Եվ վստահաբար հենց այս ճանապարհով է գնալու պետությունը, եթե մենք այսօր սա թույլ տանք անցկացնել։

Եթե այս և նմանատիպ վտանգավոր գաղափարները պլանավորվում են մի նեղ խմբի կողմից, միևնույն է այն իրականություն է դառնում ԱԺ մեծամասնության քվեարկությամբ։ Հետևաբար, ԱԺ մեծամասնությունը կրում է նույնքան պատասխանատվություն երկիրը իրակավական նիհիլիզմի փուլ տանելու համար։

Նույնքան մտահոգիչ է ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման առաջարկը: Սա հնարավորություն է ընձեռելու կաթվածահար անել ՍԴ գործունեությունը: Չի կարելի ՍԴ բնականոն գործունեությունը, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցումը ազդելու է ՍԴ բնականոն գործունեության վրա, օրենքի ուժով պայմանավորել ինչ-որ քննիչի որոշումով: Այս դեպքում իրավական պետության մասին խոսելն այլևս անիմաստ կլինի:

Սակայն, եթե նույնիսկ քաղաքական նպատակներով այս նախագիծն ընդունվի, ապա մնում է հուսալ, որ կվիճարկվի նման դրույթի սահմանադրականությունը: Մենք ստիպված ենք լինելու արդարանալ նաև միջազգային հարթակներում, քանի որ միջազգային որևէ դատական ատյան կամ փորձագետ չի կարող անարձագանք թողնել նման հակաիրավական կարգավորումը:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan