Բանանը թանկացնում են, ընտրակաշառքը հետ հավաքում
Ընտրությունները դեռ չավարտված թանկացումները սկսվեցին: Հասկանալի է, ընտրակաշառք բաժանողները շտապում են ետ բերել իրենց փողերը հիմար ընտրազանգվածից: ցավը սակայն այն է, որ հիմարների հետ տուժում են նաեւ նրանք, ովքեր հրաժարվել են ընտրակաշառք վերցնելուց:
Իր բաժանած փողերը հավաքում է նաեւ Քեթրինի Միհրանը՝ պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանը: Բանանըմիանգամից թանկացավ: Եթե ընտրություններից առաջ բանանի կիլոգրամը միջինը 665 դրամ էր, ապա այժմ այն վաճառվում է 780 դրամով:
Հիշեցնենք՝ բանան ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը:
Ահա այսպիսի զվարճալի պատմություն: Իսկապես, եթեչլինի հիմարը,խելոքը չի ապրի:
Top-News.am