1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., 00:00
Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչով է առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ Քրդերը պատրաստ են հեռանալ Սիրիայի հյուսիսից Աշխարհում ամենաերկարատև ուղիղ չվերթը՝ 19 ժամ 16 րոպե Արմավիրի մարզում կարկուտից տուժած համայնքներին փոխհատուցում կտրամադրվի, սակայն ձեւաչափը դեռ պարզ չէ. Մարզպետ Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերին՝ չնայած բրեքզիթը հետաձգելու մասին խնդրանքին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են վնասել քաղաքական կարգավորմանը. Պեսկով Twitter-ի օգտատերը 11հազարանոց «խելացի» կողպեքը բացել է ընդամենը 10 վայրկյանում Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել Ավետիսյանների ողջ մնացած երեխային 35 եվրոն մարկետինգային գովազդային հնարք է Լիբանանում ոստիկանները համբուրում են հայազգի երեխային Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը մերժվել է Բաքվում զարմացել են սեփական դեսպանի դեբիլությունից Սոչիում խառը մենամարտերի մրցաշարն ավարտվել է ծեծկռտուքով (տեսանյութ) Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Թովմասյանների ընտանիքին Total white. Քորթնի Քարդաշյանը կիսաթափանցիկ կորսետով հիացրել է երկրպագուներին Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին Խորվաթիայում անցկացվել են բողոքի ցույցեր բռնարարների նկատմամբ իշխանությունների գործողությունների դեմ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 25 գոլ 38 խաղում. Ռոնալդուի արդյունքը հինգերորդն է պատմության մեջ Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում անցկացնել Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Կավանին հրաժարվել է տեղափոխվել Բեքհեմի ակումբ Թուրքիան հայտարարել է Սիրիայում քրդերի հարձակումների հետեւանքով մեկ զինվոր կորցնելու մասին «Երբեմն կորուստը լավագույն բանն է, որ կարող է քեզ հետ պատահել». Snoop Dogg-ը նշում է 48-ամյակը Սիրիայի հյուսիսից դուրս բերված զորքերը կուղարկվեն Իրաք. Պենտագոն Քադիրովին զվարճացրել է իրեն կինոաստղի հետ համեմատած լրագրողի խոսքերը (տեսանյութ) ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան Հիլարի Քլինթոնը խելագարվել է. Դոնալդ Թրամփ Արտակարգ դեպք Արտաշատում. 35-ամյա տղամարդը գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել Մոսկվայում գտել են Զելենսկու նմանակին (լուսանկարներ, տեսանյութ) Տիրոջ համար գարեջուր բերող շունը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ) «Սա վատագույն հիշողությունն է նրա մասին». արքայազն Հարին պատմել է արքայադուստր Դիանայի մասին Ցանցառապետության կյանքից. դրվագ 5 Սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին (տեսանյութ) «Իրեն հարգող ոչ մի ներդրող չի մտնի մի պետություն, որտեղ շատ է արծարծվում «հեղափոխություն» տերմինը». Հարություն Մեսրոբյան «Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան Քոնոր Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ Ձերբակալվել է օրենքով գող Կանևսկին. կիրառվել է հատուկ օպերացիա (տեսանյութ) Ոսկյա թանկարժեք զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները Նապոլեոն Բոնապարտի անվանակիցն ամուսնացել է փարիզյան շքեղ հարսանյաց արարողությամբ (լուսանկարներ) Տղամարդը մի քանի ժամ թաքնվել է խանութում և 13 000 դոլարի ոսկեղեն թալանելով` հեռացել Ամերիկացի հանրահայտ ֆուտբոլիստի հայուհի կինն իրենց որդուն սովորեցնում է գույների հայերեն անվանումները (տեսանյութ) Դպրոցներից մեկում մարզիչը զինաթափել է աշակերտին գրկախառնության միջոցով (տեսանյութ) NASA-ն «այլ հարթությունում պորտալ» է գտել Մարգարիտա Սիմոնյանը դստերն անվանել է հայկական պոեմի հերոսուհու անունով Քրդական զորամիավորումներին պաշտպանելու դեպքում Թուրքիան պատերազմ կհայտարարի Սիրիայի դեմ. թուրք պաշտոնյա ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար Քրիստին Լագարդը քննադատում է Թրամփի թվիթները Հրավառությունից հետո այրվում էր Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Սմարթֆոններն ու գաջեթներն արագացնում են ծերացումը․ հետազոտություն Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը մերժել է Կատալոնիայի առաջնորդի երկխոսության կոչը Համաշխարհային առաջնորդները Facebook-ի թվային արժույթի դեմ են հանդես եկել Վալերի Մելաձեն իր «Maybach»-ը կայանել է արգելված վայրում՝ հայտնվելով սկանդալի կենտրոնում Playboy-ի մոդելը ցանկանում է Խորվաթիայի նախագահ դառնալ Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին լրագրող Գեորգի Գաբունիային հարցաքննել են Բաքվում հայտնել են չարտոնված հանրահավաքի մասնակիցների ձերբակալության մասին Էրդողանը սպառնում է շարունակել քուրդ զինյալների «գլխատումը» Երևանում թալանել են ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ Երևանի քաղաքապետին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որի գովազդը չեն թույլատրում Երևանում անցկացվեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար «Պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս, եւ ես դա արեցի». Ռուբեն Վարդանյանը պատմեց իր կողմից Արարատը բարձրանալու մասին Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան Էրդողանին ուղղված Թրամփի նամակը կներառվի միջազգային դիվանագիտության դասագրքերում. Զախարովա «Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել». Գագիկ Համբարյան «Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ) Ռուսական շոու բիզնեսի աստղերը մասնակցել են դիզայներ Ալեքսանդր Հարությունովի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ) Անհասկանալի ծախսեր են արվում, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ Չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ ուղևորվող գնացքի մեջ Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել (տեսանյութ) Բժիշկները կես օր փնտրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ մոռացված ծեր հիվանդին Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը Ինչու է դատախազությունը մի առանձնակի կատաղությամբ հետամուտ եղել այդ Սամվել Ֆարմանյանի գրառման «հերքմանը» Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Պոռնոդերասանուհին պատմել է, թե որն է եղել իր ամենադժվար խաղացած տեսարանը
Հարցում

Ռոբերտ Քոչարյանը խոսեց ամենակարեւորի մասին եւ կալանավորվեց

Ոչ այնքան վտանգավոր է այն, որ Հայաստանի ղեկը հայտնվել է անփորձ, անգրագետ, անպատրաստ, քաղաքական առումով անչափահաս մարդկանց ձեռքում, որքան այն, որ նրանք մարտնչող համառությամբ չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, իսկ հնչող քննադատություններն ընկալում են որպես թշնամական հայտարարություններ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրությանը զգուշացրեց այս մասին, սթափության կոչ արեց, խոսեց ամենակարեւորի մասին եւ կալանավորեց: Սա «նոր» Հայաստանում արդեն սովորական երեւույթ է:

Իսկ Քոչարյանի հարցազրույցը պետք է կրկին նայել, կրկին ընթերցել: Հանրությունը այնտեղ կգտնի բազմաթիվ հարցերի պատասխաններ, քաղաքական առողջ ուժերը կփորձեն այնտեղ հնչած հարցադրումները դարձնել քաղաքական օրակարգի հարցեր, իսկ նրանք, ովքեր շարունակում են Քոչարյանին մեղադրել այս երկրի բոլոր խնդիրների համար, գուցե կսկսեն իրականությանը նայել առանց ինչ-ինչ ուժերի կողմից տրամադրած ակնոցների: 

«Լսելով Քոչարյանի հարցազրույցը, ուզում ես գնալ նրա հետեւից, քանի որ նա տեսնում է առաջընթացի, այս վիճակից դուրս գալու ճանապարհը, քանի որ նա մեծ փորձ ունի»,- լսելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նշեց մինչեւ վերջերս հանրության չկողմնորոշված հատվածի ներկայացուցիչներից մեկը:

Նաեւ հենց այս պատճառով է անհանգստացած իշխանությունը, քանի որ հասկանում են, որ վաղ, թե ուշ հանրության չկողմնորոշված հատվածը կողմնորոշվելու է, ստանալով իր հարցերի պատասխանը: Պատահական չէ, որ իշխանություններն ամիսներ առաջ ամենախայտառակ եւ ամոթալի ձեւով տապալեցին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ուժերից հանձնարարական է ստացել հնարավոր եւ անհնար բոլոր ձեւերով օր առաջ մեկուսացնել, չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին եւ նրա մերձավոր շրջապատին:

Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է բախտի բերմամբ շահած դիրք ստացած, բայց առավելությունն իրացնելու գաղափար չունեցող եւ դրա հետեւանքով նաեւ արդեն ժամանակի խնդիր ունեցող շախմատիստի նման: Այս իրավիճակում, որպես կանոն այդ շախմատիստը պարտվում է, թույլ տալով կոպիտ վրիպումներ:

Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելով Նիկոլ Փաշինյանն արեց այդ կոպիտ քայլերից հերթականը: Հիմա նա փորձելով իրացնել իր առավելությունը փորձելու է խաղատախտակից հանել Ռոբերտ Քոչարյանի տեսակի ռազմաքաղաքական (եւ ոչ միայն ռազմաքաղաքական) գործիչներին: Չզարմանաք, եթե Հայաստանում, այդ թվում եւ Արցախում նոր թիրախներ հայտնվեն: 

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում, կարծես փակեց Մեղրիի թեման: Նրա հակառակորդներն այն այլեւս ծամոնի նման բերանները չեն գցի: Պատահական չէ, որ հարցազրույցի հաջորդ օրը Մեղրիի մասին այլեւս ծպտուն չէին հանում: 

Քոչարյանը փակեց նաեւ չորս միլիարդի մասին հորինված լեգենդը, բայց փակեց հանրության առավել գրագետ հատվածի մոտ, մյուսներին դեռ բացատրել եւ բացատրել է պետք:

Քոչարյանի ընդդիմախոսները նրան քննադատելուց, աշխարհի բոլոր մեղադրանքները ներկայացնելուց առաջ պետք է բացատրեն, թե ինչպես այդ «վատ» նախագահը Հայաստանի ՀՆԱ-ն 1,9 մլրդ-ից հասցրեց մոտ 12 մլրդ-ի, իսկ բյուջեն 300 միլիոնից դարձրեց 2,4 մլրդ: 

Ավելի քան տասը տարի Քոչարյանի դեմ հակաքարոզչությամբ էին զբաղվում մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով տապալեցին տնտեսությունը, ժողովրդին հասցնելով աղքատության: Ստեցին, ստեցին, այնքան ստեցին, որ այսօր նույնիսկ հավատում են իրենց իսկ հորինած ստին: Հավատում են եւ մոռացել են, որ իրենց կառավարման տարիներին Երեւանում ընդամենը մի քանի փողոց էր գիշերը լուսավորվում: Մոռացել են ոչ միայն դրա, այլ շատ ու շատ փաստերի մասին: 

Իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանում օր առաջ պետք է ձեւավորվի քաղաքական այլընտրանքային բեւեռ, որը թույլ կտա, հնարավորություն կտա գտնել այս խայտառակ վիճակից դուրս գալու ելքերն ու ուղիները: Ընդ որում, բեւեռը պետք է հնարավորին չափ շուտ ձեւավորել: Իրավիճակն այնպիսին է, որ այս հարցում հապաղելը տխուր, շատ տխուր հետեւանքների կհանգեցնի:

Հակոբ Ասատրյան

Top-News.am  

 

 

website by Sargssyan