Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ
Հարցում

Ինչպես կեղծեցին ընտրությունների արդյունքները

Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլի 2-ին, մեծ վերապահումով կարելի է համարել ընտրություն: Այն, որ տեղի ունեցավ մեծ խաբեություն, երեւում է անգամ անզեն աչքով: Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ մեծ խաբեությունից հետո սկսվել է մեկ այլ գործընթաց՝ ԶԼՄ-ների եւ սոցցանցերի օգնությամբ մարդկանց համոզել, թե այս ամենի մեղավորը բացառապես ընտրակաշառք վերցնողներն են, եւ որ ընտրությունների վերջնական արդյունքն էլ ստացվել է քվեախցիկներում արված քվեարկությամբ:

Հիմա ամեն ինչի մասին հերթով: Սկսենք ընտրողների եւ քվեարկածների թվից:

Ընտրողների եւ քվեարկածների իրական թիվը

Նախքան ընտրությունները ոստիկանությունը հրապարակեց ընտրողների թիվը՝ մարտի 13-ի դրությամբ: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2 միլիոն 564 հազար 244 ընտրող:

Առաջին հայացքից էլ պարզ է, որ իրականում այսքան ընտրող Հայաստանում գոյություն չունի: Միայն արտագաղթի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ 2.6 միլիոն ընտրող Հայաստանում ապրիլի 2-ին չէր կարող լինել:

Այս հարցին իշխանություններն ունեն մի պատասխան. մարդը հեռացել է Հայաստանից, բայց գրանցումից դուրս չի եկել: Մի պահ հավատանք, որ հեռացածները գրանցումից դուրս չեն գալիս, բայց մի՞թե դա հիմք է նման փնթի ցուցակ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Նախ համապատասխան մարմինները պետք է տող առ տող ստուգեն ընտրողների ռեգիստրը, ճշտեն, թե ով եւ երբ է այլ երկրների քաղաքացիություն ստացել, դուրս եկել գրանցումից:

Ի դեպ, կենսաթոշակ ստացողներից պահանջում են տարին մեկ ներկայանալ այն բանկ, որտեղից գումար են ստանում, հակառակ դեպքում զրկելով կենսաթոշակից: Մի՞թե դժվար է նման մի կարգ էլ մտցնել ընտրությունների համար եւ կարգի բերել ընտրացուցակները: Ցանկության դեպքում ցուցակները շատ արագ հնարավոր կլինի մաքրել: Միայն ցանկություն եւ կամք է պետք:

Իսկապես, խայտառակություն եւ նոնսենս է, որ 1991թ. երբ բնակչությունը մոտ 3.7 միլիոն էր ընտրողների թիվը 2.1 միլիոն էր, իսկ հիմա 2.6 միլիոն:

Հիմա անդրադառնանք քվեարկածների թվին: Մեզ համոզում են, որ առավելագույնը մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրում քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 մարդ: Համեմատության համար նշենք, որ 1999թ., երբ երկրի բնակչության թիվն անհամեմատ մեծ էր, եւ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գործոնով պայմանավորված խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը աննախադեպ մեծ էր, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1 մլն 137 հազար մարդ:

Սա արդեն իսկ բավարար է, որ լուրջ կասկած առաջանա քվեարկածների պաշտոնական թվի վերաբերյալ:

Իհարկե, կարող են պնդել, թե որտեղից գիտեք, թե Հայաստանում փաստացի երկու միլիոն մարդ է ապրում: Այս թիվը մի փոքր շեղությամբ հաշվելը բարդ չէ: Ընդամենը վերցնում ենք ծնվածների եւ մահացածների թիվը, ուսումնասիրում բնակչության տարիքային կազմը, սպառած հացի եւ շաքարավազի քանակը: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեղեկագրքերում էլ Հայաստանի բնակչության թիվը վաղուց նշվում է երկու միլիոն:

Իսկ երբ բնակչության իրական թիվը երկու միլիոն է, ընտրելու իրավունք ունեցողների թիվն էլ մոտ 1.6 պետք է լինի, առավելագույնը 1.7: Հիմա մեզ ցանկանում են համոզել, թե ապրիլի 2-ին ով ընտրելու իրավունք է ունեցել ներկայացել է ընտրատեղամասեր: Նման բան նույնիսկ Թուրքմենստանում չի լինում:

Աղաղակող թվեր

Նույնիսկ դպրոցահասակ երեխաներին է հայտնի, որ վերջին երկու տասնամյակներում ներքին միգրացիայի արդյունքում բնակչությունը կուտակվել է Երեւանում: Նույնիսկ Երեւանում ավելի շատ մարդ է ապրում, քան հանրապետության մյուս քաղաքներում եւ գյուղերում: Իսկ ԿԸՀ-ի թվերին հետեւելով պարզ է դառնում, որ ապրիլի 2-ին Երեւանում քվեարկությանը մասնակցել է 495 հազար մարդ, իսկ կիսադատարկ եւ դատարկ քաղաքներում եւ գյուղերում մոտ 1.1 մլն:

Ստացվում է, որ գյուղերում եւ մարզային քաղաքներում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է քան մայրաքաղաքում, կամ… Նույնիսկ այս թիվն է վկայում, որ ընտրությունները, մեղմ ասած,հարթ չեն ընթացել: Հայտնի փաստ է, որ քաղաքաբնակները քաղաքականապես շատ ավելի ակտիվ են քան գավառաբնակները:

Շրջիկ խմբեր եւ ռեյտինգային ընտրակարգ

Լավագույն դեպքում, ամենաբարձր ակտիվության դեպքում, ընտրություններին չէր կարող մասնակցել ոչ ավելի, քան 1 մլն 50 հազար մարդ: Իսկ ինչպես է ստացվել 1.6 միլիոնը: Ստացվել է ազնիվ եւ անկաշառ քվեարկողներից, վախեցած եւ ղեկավարների ասածով քվեարկածներից, ընտրակաշառք վերցրածներից եւ շրջիկ խմբերից:

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ուսումնասիրելով ստորագրված ցուցակները, արդեն իսկ բացահայտել է, որ 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներում։ Դրանք չեն եղել 2015-ի հանրաքվեի ժամանակ։ Պարզ է, որ կազմակերպությունը չէր կարող բացահայտել բոլոր գոյություն չունեցող հասցեները, բայց արդեն իսկ 106 հազարը լուրջ թիվ է մտորելու համար:

Շինարարության ծավալների կտրուկ անկում ունեցող երկրում մեկ տարում 106 հազար նոր հասցե չի կարող հայտնվել:

Ի դեպ, շրջիկ խմբերը հիմնականում գործել են 8-9-ի սահմաններում, ընտրակաշառք վերցրածներին քվեարկության են բերել 8-10-ի սահմաններում, երբ բոլոր նորմալ քաղաքացիները քնած են եղել: Այս ժամն էլ պատահական չէ ընտրված, որքան քիչ կողմնակի աչք, այնքան ավելի լավ ու հանգիստ:

Ի դեպ, շատերն են վկայում, որ ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ին տրված ձայները դուրս են եկել քվեատուփի ներքին հաստ շերտից: Ասում են նաեւ, որ «Ելքի» ձայներն էլ հաճախ դուրս են եկել շերտ-շերտ, իհարկե, անհամեմատ բարակ շերտերով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԿԸՀ-ին առաջարկեց հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ բազայում եւ կատարել համադրում, պարզելու համար, թե կան արդյոք կրկնվող մատնահետքեր: ԿԸՀ-ն մերժեց այս առաջարկը տարօրինակ պատճառաբանությամբ, ավելի խորացնելով այն կարծիքը, որ շրջիկ խմբերը ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրությանը եւ արմատապես փոխել արդյունքները:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին եւ արձանագրված արդյունքներին, ապա այստեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջանում: Անչափ տարօրինակ եւ զարմանալի է որոշ թեկնածուների արձանագրած թվերը:

Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արայիկ Գրիգորյանը ստացել է 45 339 ձայն: Սամվել Ալեքսանյան՝ 42 472 ձայն: Նույնիսկ ամենամեծ երեւակայության դեպքում դժվար է հավատալ, որ այս ընտրատարածքում այսքան մարդ իր ձեռքով կքվեարկեր Սամվել Ալեքսանյանի օգտին կամ Արարատում այսքան մարդ կգտնվեր, որ քվեարկեր Արայիկ Գրիգորյանի օգտին:

Ուշադրություն դարձրեք նաեւ արձանագրված այս թվերին.

Ավան, Նոր նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ Ռոբերտ Սարգսյան՝ 27107 ձայն։
Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հակոբ Բեգլարյան 26001 ձայն։
Արմավիրի մարզ՝ Սեդրակ (Սեյրան) Սարոյան՝ 21933 ձայն։
Վայոց ձոր եւ Սյունիք՝ Վահե Հակոբյան՝ 21 823 ձայն։
Արմավիրի մարզ՝ Նահապետ Գեւորգյան՝ 21778 ձայն։
Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հարություն Կարապողոսյան (Սնխչի Հարութ)՝ 20306 ձայն։
Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ Միհրան Պողոսյան՝ 19874 ձայն:

Շրջիկ խմբերը, ամենայն հավանականությամբ, գործել են այնտեղ, որտեղ արձանագրվել են այս ցուցանիշները: Հաշվարկը պարզ է. ժողովրդին հեշտությամբ կարելի է համոզել, որ Սամվել Ալեքսանյանին կամ արմավիրցի Նովոյին կամ Սեյրանին ընտրողները շատ են սիրում եւ անգամ պաշտում են:

Ավելացնենք նաեւ տեղ գտած եւս մեկ տհաճ երեւույթի մասին: Տեղի է ունեցել բնակչության զանգվածային տեղաշարժ: Գրանցման վայրը փոխել են հազարավորները:

Յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածու իր «ճորտերին» գրանցել է այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է, իսկ հետո տարել, կերակրել, ուղեկցել ընտրատեղամաս, հետո նաեւ ետ ճանապարհել: Առաջին հայացքից, օրենքի տեսանկյունից որեւէ խախտում չկա, բայց նայեք բարոյական կողմին, նայեք եւ կհասկանաք ինչ ծանր հետեւանքներ է ունենալու այս ամենը: Չնայած, մարդկանց կերակրելը, հյուրանոցային ծախսերի ապահովումը եւս սովորական ընտրակաշառք է:

Ընդհանուր առմամբ, ամենամեղմ հաշվարկներով, «օդից ստացված» ձայների թիվը տատանվում է կես միլիոնի սահմաններում: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա մոտավոր հաշվարկներով, ընտրակաշառք է վերցրել կամ վերադասի հրահանգով եւ պարտադրանքով քվեարկել է մոտ 400 հազար մարդ: Իհարկե, սա եւս խայտառակ թիվ է, բայց պնդել, թե ամբողջ ազգն է ծախվել, մեղմ ասած, ճիշտ չէ:

Նորագույն տեխնոլոգիաները եւ ընտրակեղծիքը

Մեկ այլ տարօրինակ փաստի վրա կանգ առնենք: Շատերը, հնարավոր է, ուշադրություն չեն դարձրել, թե ովքեր եւ որքան ձայն ստանալով են ՀՀԿ-ից պատգամավոր դարձել ռեյտինգային ընտրակարգով: Մի աներեւակայելի զուգադիպությամբ, պատգամավոր են դարձել նրանք, ովքեր պետք է դառնային, ընդ որում, կապ չունի, թե որքան ձայն են ստացել:

Այսպես, Սամվել Ալեքսանյանի հետ շատ սերտ կապ ունեցող Կորյուն Նահապետյանը պատգամավոր է դարձել 1046 ձայն ստանալով, իսկ ահա հայտնի գործարար Հակոբ Հակոբյանն անհամեմատ շատ ձայն ստանալով (8090) պատգամավոր չի դարձել, փոխարենը Տավուշում պատգամավոր է դարձել Գրիգորի Ավալյանը, որը ստացել է մոտ 17 հազար ձայն, չնայած նրան որեւէ մեկը ոչ ճանաչել է, ոչ էլ ճանաչելու է:

Հիմա ուշադրություն դարձրեք, թե ովեքեր են ռեյտինգային ընտրակարգով դարձել պատգամավոր:

Թիվ 1՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:

Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը:

Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:

Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն եւ Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:

Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:

Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գեւորգյանը:

Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:

Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:

Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:

Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:

Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:

Թիվ 12՝ Վայոց ձոր եւ Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը:

Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ միայն մանրակրկիտ եւ նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքից հետո հնարավոր կլիներ ստանալ այն արդյունքը, որը ստացվել է: Ավելի պարզ ասենք՝ միայն համակարգչի օգնությամբ հնարավոր կլիներ պարզել, թե թեկնածուներից ով եւ որտեղ որքան ձայն պետք է ստանար, որ Կորյուն Նահապետյանը հազար ձայնով պատգամավոր ընտրվեր, իսկ Հակոբ Հակոբյանը ութ հազարով՝ ոչ, կամ ինչպես անել, որ Լոռիում պատգամավոր ընտրվեն Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արկադի Համբարձումյանը:

Այսպիսով, ենթադրաբար, պարզել են եւ հաջողությամբ իրականացրել «ընտրություն» օպերացիան, իհարկե, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, «ճորտերի» տեղաշարժի (գրանցման վայրի փոփոխություն) եւ շրջիկ խմբերի օգնությամբ եւ բոլորը ստացել են այնքան ձայն, որ ֆավորիտներն իրենց երջանիկ զգան:

Հոգեբանական գրոհ

Ընտրություններից առաջ ազգաբնակչությունը ենթարկվում էր տարատեսակ հոգեբանական գրոհի: Տարածվում էր այն տեսակետը, թե ՀՀԿ-ն անպարտելի է, եւ որ միեւնույնն է, նրանք հաղթելու են: Բացի այդ, տիրապետող էր դարձել այն միտքը, որ այս իրավիճակում ընտրակաշառք վերցնելը մեղք չէ եւ հանցագործություն չէ:

Մյուս կողմից, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ճնշում գործադրվեց բյուջետային հիմնարկների աշխատողների վրա, իսկ տնօրենների հետ կապված միջադեպը խորհրդանշեց խայտառակ իրականությունը:

Ընտրություններից հետո էլ սոցցանցերի, բլոգերների եւ որոշ լրատվամիջոցների միջոցով փորձ է արվում տիրապետող դարձնել այն տեսակետը, թե այս իշխանությունը ստացել է ժողովրդի քվեն, ճիշտ է ընտրակաշառքով, բայց ստացել է, ինչը, իրականության հետ կապ չունի, եւ ամեն կերպ պետք է ժողովրդի միջից հանել այն միտքը, որ այս խորհրդարանը ձեւավորվել է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու կամարտահայտությամբ: Իրականությունն այն է, որ գործի է դրվել ընտրակեղծիքի հրեշավոր մեքենան, ինչի ապացույցներից մեկն էլ այն է, որ ոչ մի կերպԿԸՀ-ն, իշխանությունները չհամաձայնեցին ՕՐՕ դաշինքի առաջարկին՝ համադրել մատնահետքերի բազան, որ թույլ կտար որոշակի պարզություն մտցնել մի շարք հարցերում:

Անշուշտ, մի օր եւ ոչ հեռու ապագայում, ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, որից հետո շատ-շատերը,մեղմ ասած, ամաչելու են տնից դուրս գալ:

Առաջիկայում տեղի ունեցած քվեարկությանը մենք կանդրադառնանք էլ ավելի համապարփակ հոդվածներով եւ զեկույցներով, իսկ առայժմ միայն այսքանը:

Վահրամ Գեւորգյան

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan