Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը ենթարկվել է DDoS հարձակման: Այս մասին հայտնել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կիբերհարձակման աղբյուրները տեղաբաշխված էին 15 էջերում, հավելել է նա՝ չհստակեցնելով հաքերների IP հասցեների տեղադրությունը: «Մարտի 18-ի գիշերը ժամը 2-ից մինչեւ 5-ը մեզ մոտ հետ է մղվել կայքի վրա՝ «սպասարկման մերժում» տիպի համակարգչային հարձակում: Հարձակման բարձրակետը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 02:20-ին»,- ասել է Պամֆիլովան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 մարդ: Նրանց թվում են՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկոյի» հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, «Քաղաքացիական նախաձեռնութան» թեկնածու Քսենյա Սոբչակը, Աճի կուսակցության առաջնորդ Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մաքսիմ Սուրայկինը եւ «Ռուսաստանի հասարակական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը: