ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին
Այս թեմայով
- Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին
- Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի անորոշությունը ցավալի է կազմակերպության համար
- ՀՀ վարչապետը չի պատասխանում հանդիպելու առաջարկին. Ստանիսլավ Զասը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է БЕЛТА-ն։
Նրա խոսքով՝ մայիսի 17-ին կկայանա ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որում առաջարկներ կպատրաստեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար: ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն թեկնածությունները։
Սեմերիկովի խոսքով՝ կքննարկվի Բելառուսի ներկայացուցիչ, երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը: