Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին
Այս թեմայով
- Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին
- ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի անորոշությունը ցավալի է կազմակերպության համար
- ՀՀ վարչապետը չի պատասխանում հանդիպելու առաջարկին. Ստանիսլավ Զասը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում երկրի դիրքորոշման հստակություն առայժմ չի հայտնվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ, առայժմ հստակություն չի հայտնվել։ Այստեղ մենք բավական հաճախակի շփումներ ենք ունենում հայ գործընկերների հետ։ Իհարկե, կպարզենք։ Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ ՀԱՊԿ-ի առումով գոյություն չունի։ Կշփվենք, կպարզենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։