«Ազնավուրի անհայտ կողմը». Ֆրանսիայում հայազգի շանսոնյեին նվիրված ցուցահանդես կբացվի
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Ֆրանսիայի Մարսել քաղաքի Բուզինե ամրոցում կբացվի հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործությանը նվիրված` երկրում առաջին ցուցահանդեսը, գրում է 20minutes.fr կայքը:
«Ազնավուրի անհայտ կողմը» խորագիրը կրող ցուցահանդեսում կներկայացվեն լեգենդար շանսոնյեի երիտասարդ տարիների լուսանկարների արխիվը և նրա անձնական իրերը:
Լուսանկարներից մեկում Ազնավուրը պատկերված է չմուշկներով: Երաժիշտի որդու՝ Միշա Ազնավուրի խոսքով՝ պատերազմի տարիներին դրանք օգնել են Ազնավուրին պարետային ժամին աննկատ տեղաշարժվել քաղաքով և օգնել բազմաթիվ փախստականների:
«Ազնավուրը ժամանակին Բուզինե ամրոցում այցելել էր Ժան-Պոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսը և կատակել՝ ասելով. «Իսկ ինչո՞ւ ինձ էլ առանձին ցուցահանդես չեն նվիրում»,- պատմել է ցուցահանդեսի կուրատոր Վալերի Ֆեդելը՝ հավելելով, որ ցուցահանդեսի պատրաստությունները սկսվել էին դեռևս շանսոնյեի կյանքի օրոք, և Ազնավուրն անձամբ հավանություն է տվել մտահղացմանը: