Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Կոչ եմ անում բոլորին այստեղ գալ ոչ միայն Ցեղասպանության օրը, կոչ եմ անում Հայաստանը դարձնել ավելի բարգավաճ. Նիկոլա Ազնավուր
Այսօր՝ մայիսի 22-ին, ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան: Մեծ արվեստագետի յուրօրինակ արվեստը գնահատում են ինչպես Հայաստանում ու Ֆրանսիայում, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում:
Շառլ Ազնավուրը ձայնագրել է ավելի քան 1200 երգ՝ աշխարհի ամենատարբեր լեզուներով: Երգել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, նեոպոլիտաներեն, ռուսերեն ու հայերեն: Նա նաև հեղինակել է շուրջ 1000 երգ իր և մի շարք այլ հայտնի երգիչների համար:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, Մուրիեսում գտնվող իր տանը։
Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիան Ազնավուրին հրաժեշտ է տվել ամենաբարձր մակարդակով: Հրաժեշտի արարողությունը կայացել է Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում: Արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները:
Շանսոնյեի ծննդյան առթիվ նրա կյանքին ու գործունեությանն է անդրադարձել նաև ռուսական «Առաջին ալիքը».
«1924 թվականի մայիսի 22-ին ծնվել է Շառլ Ազնավուրը: Հանրահայտ շանսոնյե, կոմպոզիտոր, պոետ, գրող, դերասան… ֆրանսիական երգի մարմնացում: Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի»: