ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ
Այս թեմայով
- Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ
- «Հարցի պատասխանը տվեք, ձեր ցավը տանեմ. Կտա՞ք, դուք ճիշտ եք, կասենք՝ շնորհակալություն, դուք ճիշտ եք, մենք սխալ». Գագիկ Ծառուկյան
- «Վտանգավոր այս իրավիճակից միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»
- Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Ի պատասխան հարցին՝ ՀԱԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության բանակցություններ վարո՞ւմ է, Կարապետյանը նշեց. «Մենք դեռեւս համագումարի ժամանակ հայտարարել ենք, որ համագործակցության համար բաց ենք եւ պատրաստ ենք ընտրություններին դաշինքով մասնակցել, հատկապես այն կուսակցությունների հետ, որոնք համաձայն են մեր մոտեցումներին: Մենք ուսումնասիրում ենք քաղաքական լանդշաֆտը եւ խորհրդատվություններ ենք անցկացնում: Եթե համագործակցության ձեւաչափի վերաբերյալ առաջաընթաց լինի, այդ մասին հանրությանը կտեղեկացնենք»:
Անդրադառնալով Ծառուկյանի ստեղծվող դաշինքին միանալու հնարավորությանը՝ նա ասաց, որ բանակցությունների արդյունքներն առայժմ վերջնական չեն: «Առայժմ ձեռք չեն բերվել փոխհամաձայնություններ, ուստի զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից»,- հավելեց Վլադիմիր Կարապետյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am