Ղարաբաղ չեմ գնում Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով. Ալեքսանդր Լապշին
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Երևանում հայտարարել է, որ Հայաստանում մտադիր է ֆիլմ նկարել սահմանամերձ բնակավայրերի մասին, նաև ներկայացնել Հայաստանի բնակիչներին:
Հարցին, թե նախատեսո՞ւմ է այս անգամ այցելել Արցախ, Լապշինը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է, բայց հիմա դա ցանկալի չէ՝ ելնելով Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներից: Եթե ես գնամ Ղարաբաղ, դա Ադրբեջանի իշխանությունը կօգտագործի իր խնդիրները ծածկելու և հանրության ուշադրությունն այլ խնդիրների վրա սևեռելու համար»: