Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
- Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
«Ազատագրված» Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցի զինվորների նկարահանած տեսանյութերը դիտելիս պարզվեց, որ հայերն արաբական ծածկագիր են օգտագործում, եւ Մարտունիում, պարզվում է, գործում է Սիրիայի ազգային բանկ, իսկ դատելով արաբական գրությունից՝ բաժանմունքը, չգիտես ինչու, Հալեպում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:
«Ադրբեջանական տեսանյութերից ինձ համար բացահայտեցի, որ Ղարաբաղում ուկրաինական «UA» համարանիշներով մեքենաներ կան, իսկ դրանց շուրջ ավերածությունները հիշեցնում են Դոնեցկը: Բացի այդ, իմացա, որ Ադրբեջանի կողմից իբր գրավված Զոդի լեռնանցքում սոճիներ են աճել: Ընդամենը մեկ տարում, մեկ տարի չեմ եղել այնտեղ: Դա իսկական հրաշք է, չէ՞ որ այնտեղ միայն մերկ ժայռեր էին: Կարծում եմ՝ շուտով Ադրբեջանը մեզ կծանոթացնի Յաշմա հատուկ նշանակության ջոկատի գրոհայինների հետ: Այդ լուսանկարներից մենք իմացանք, որ Ստեփանակերտը գեղեցիկ հանգստավայր է ծովի ափին, որը հիշեցնում է Սումգայիթը»,-գրել է նա: