Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանիքն ընդլայնվել է․ Ազնավուրի որդին՝ 41-ամյա Նիկոլասը, տղա է ունեցել. հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Purepeople-ին:
Փոքրիկին կնքել են Միսաք անունով, որն ունի հայկական ծագում: Ըստ տեղեկությունների՝ երեխան ծնվել է սեպտեմբերի 10-ին։
Նշենք նաև, որ Նիկոլասն Ազնավուրի ու իր երրորդ ու վերջին կնոջ՝ Ուլա Թորսելի որդին է, ում հետ Ազնավուրն ամուսնացել է 1967-ին։ Նիկոլասն Ազնավուրի 6 երեխաներից ամենափոքրն է։