Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Այս թեմայով
- Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
- Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
- Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
- Ի պատիվ Գերմանիայի կանցլերի՝ պաշտոնական ընթիք է տրվել. Մերկելը Փաշինյանին Գերմանիա է հրավիրել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ Չեմնիցում անկարգությունները ցնցում են, իսկ գերմանական քաղաքներում նացիստական ողջույնները խայտառակություն են երկրի համար։ Այսպիսի դիրքորոշում է հայտնել դիվանագետը Bild թերթի հետ հարցազրույցում։
ԱԳ նախարարը նշել է, որ 35-ամյա գերմանացու դաժան սպանությունը, ինչպես նաեւ գարշելի հարձակումները անցորդների վրա ցնցում են։ Բոլոր հանցագործները պետք է զգան իրավական պետության դաժանությունը»,-կարծիք է հայտնել Մասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե մեր փողոցներում այսօր կրկին նացիստական ողջույններ են հնչում, ապա դա խայտառակություն է երկրի համար»,-հավելել է նախարարը՝ կոչ անելով գերմանացիներին հանդես գալ նեոազգայնականների եւ հակասեմիթականների դեմ։
Շաբաթ օրը Չեմնիցում բողոքի ցույցեր են անցկացվել միգրանտների դեմ եւ պատասխան ցույցեր, որոնց մասնակցել է ավելի քան 9 000 մարդ։ 11 մարդ է տուժել ցույցերի ժամանակ։
Ցույցերը քաղաքում մեկնարկել են դեռեւս օգոստոսի 26-ին եւ 27-ին այն բանից հետո, երբ դանակի վիրավորում էր ստացել տեղի բնակիչ, որից էլ մահացել էր։ Նրան դանակի հարվածներ էին հասցրել Սիրիայից եւ Իրաքից 2 միգրանտներ, որոնք կալանավորվել են։