Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
Այս թեմայով
- Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
- Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
- Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
- Ի պատիվ Գերմանիայի կանցլերի՝ պաշտոնական ընթիք է տրվել. Մերկելը Փաշինյանին Գերմանիա է հրավիրել
Գերմանական կառավարական կոալիցիայի առաջատար ուժի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում կանցլեր Անգելա Մերկելին կփոխարինի 56-ամյա Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը:
Մասնագիտությամբ իրավաբան Կրամպ-Կարենբաուերի թեկնածությանը կողմ է քվեարկել 1001 պատվիրակներից 517-ը: Հետագայում, ամենայն հավանականությամբ, կանցլերի պաշտոնում Մերկելից հետո կառաջադրվի հենց նրա թեկնածությունը:
Երեկ Համբուրգում ելույթ ունենալով կուսակցության համագումարին` Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր առաջնորդը, ով երկար տարիների զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ, մասնավորապես, հայտարարել է. - «Ես շատ եմ կարդացել մամուլում իմ մասին, թե ով եմ, ինչ եմ: Մինի, կրկնօրինակ, սովորական շարունակող այն ամենի, ինչ արդեն կա: Հարգելի պատվիրակներ, ես այստեղ կանգնած եմ այնպիսին, ինչպիսին կամ: Այնպիսին, ինչպիսին կյանքն է ինձ ձևավորել, և ես ունեմ հպարտանալու առիթ: Ես այստեղ կանգնած եմ որպես երեք երեխաների մայր, ով իր անձնական փորձով գիտի, թե որքան դժվար է համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Ես այստեղ կանգնած եմ որպես մի մարդ, ով երկրին եւ պետությանը ծառայել է 18 տարի»: