Աշխարհի առաջնության եզրափակիչն այսօր՝ Թրամփ-Պուտին
Այս թեմայով
- Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ
- Ամերիկյան սենատորները ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցների մասին օրենսդրական նախագիծ կներկայացնեն
- ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
- Թրամփը նշել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմանը
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են ժամեր անց Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Նախատեսված է, որ առանձին հանդիպում են ունենալու նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ Թրամփ-Պուտին այս հանդիպումն անցնելու է «սառը պատերազմի» ավարտից հետո երկու տերությունների միջև ամենալարված հարաբերությունների ֆոնին՝ Ուկրաինայում, Սիրիայում առկա խնդիրների, արևմտյան երկրների ընտրություններին Կրեմլի ենթադրյալ միջամտության հետևանքով:
Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով Բրյուսելում՝ Թրամփը կարծիք էր հայտնել, որ հանդիպումը կարող է բարելավել հարաբերությունները, սակայն հավելել էր, որ մեծ հույսեր չունի: