Թրամփը նշել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, եթե Մոսկվան սկսի Վաշինգտոնի հետ համատեղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի ուղղությամբ: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:
Թրամփը շեշտել է, որ պատժամիջոցների հարցը չի բարձրացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ, սակայն նա ուրվագծել է դրանց չեղարկման պայմանները․ «Ես դա կդիտարկեմ միայն, եթե նրանք ինչ-որ բան հօգուտ մեզ անեն»,-նշել է նա՝ հավելելով, որ Պուտինի հետ քննարկել է նաեւ Ղրիմի պատկանելիության, Իսրայելի անվտանգության, Ուկրաինայում իրավիճակի եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ հարցեր։
Լուրեր Հայաստանից - NEWS.am