Ավստրալիան իր պատմության մեջ առաջին անգամ հայրենիք է կանչել իր բոլոր դեսպաններին
Այս թեմայով
Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտնել է, որ մայրաքաղաք Քանբերա են կանչվել արտաքին քաղաքական առաքելությունների բոլոր 113 ղեկավարները, այդ թվում գերագույն հանձնակատարները ու գլխավոր հյուպատոսները՝ համաշխարհային ասպարեզում Ավստրալիայի ռազմավարական դրությունը քննարկելու համար, հայտնում է The Sydney Morning Herald–ը։
Առաքելությունների բոլոր ղեկավարները , մի քանիսից բացի, որոնք լիազորությունները սպառվում են մոտ ժամանակներս, հաջորդ ամիս երկօրյա հանդիպում կունենան երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի, Բիշոփի, առեւտրի նախարար Սթիվեն Շոուբոուի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Քննարկումը վերաբերելու է արտաքին քաղաքականությանն ու առեւտրին այն նոր պայմաններում, որոնք ստեղծել են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելը, Հարավ-չինական ծովի առթիվ լարվածության էսկալացիայի նոր ալիքը, նաեւ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալն ու ահաբեկչության դեմ պայքարը
Սա առաջին դեպքն է, երբ արտգործախարարը բոլոր դեսպաններին հայրենիք է կանչում։