Չինաստանում անձրեւների պատճառով ավելի քան 120 հազար մարդ է հայտնվել աղետի գոտում
Այս թեմայով
- Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է դառնում. աշխատելն ու ընտանեկան շրջագայությունները տարբեր բաներ են
- Ալիեւը Պեկինում է․ նրան ընդունել է Չինաստանի նախագահը
- Չինաստանը պատրաստ է 1 տարում ԱՄՆ-ից 70 մլրդ դոլարի ապրանք գնել, եթե Թրամփը չեղարկի մաքսատուրքերը
- Չինաստանը վերացնում է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում սաստիկ անձրեւների պատճառով ավելի քան 124 հազար մարդ Է հայտնվել աղետի գոտում, ավելի քան 1,9 հազար բնակիչներ տարհանված են:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Հորդառատ անձրեւները, որոնք անցած շաբաթ տեղացել են տարածաշրջանում, հանգեցրել են հեղեղումների ու սողանքների: Հունիսի 24-ին Լինյուանի շրջանում վեց մարդ Է խորտակվել սեփական տանը սողանքի պատճառով:
Ինչպես նշում Է հրատարակությունը հունիսի 25-ի դրությամբ 24 գավառներում մոլեգնում Էր ջրհեղեղը, իսկ աղետի գոտում Է հայտնվել 124 հազար մարդ, որոնցից 1871-ը տարհանված են: Ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 90 մլն յուան (մոտավորապես 13,77 մլն դոլար): Անցած կիրակի Չինաստանի պետական օդերեւութաբանական վարչությունը տեղատարափների պատճառով տագնապի «դեղին» մակարդակ Է հայտարարել երկրի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Շանդունի, Հենանի, Շանսիի, Սիչուանի, Գուանդունի եւ Հեյլունզյանի նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: