Չինաստանը պատրաստ է 1 տարում ԱՄՆ-ից 70 մլրդ դոլարի ապրանք գնել, եթե Թրամփը չեղարկի մաքսատուրքերը
Այս թեմայով
- Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է դառնում. աշխատելն ու ընտանեկան շրջագայությունները տարբեր բաներ են
- Ալիեւը Պեկինում է․ նրան ընդունել է Չինաստանի նախագահը
- Չինաստանում անձրեւների պատճառով ավելի քան 120 հազար մարդ է հայտնվել աղետի գոտում
- Չինաստանը վերացնում է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները
Չինաստանի իշխանությունները պատրաստ են Միացյալ Նահանգներից 70 մլրդ դոլարի գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև էներգակիրներ գնել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնի չեղարկել ավելի վաղ հայտարարած մաքսատուրքերը:
Այս մասին գրում է The New York Times-ը՝ մանրամասնելով, որ համապատասխան առաջարկն արվել է Պեկինում Չինաստանի ղեկավարի տնտեսական հարցերով խորհրդական Լյու Հիի ու ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ հանդիպման ժամանակ:
Չինական կողմն ընդգծել է, որ գործարքը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հրաժարվի բազմամիլիարդանոց մաքսատուրքերի սահմանումից ու այլ սահմանափակումներից: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը դեռևս չի արձագանքել առաջարկին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ պարտվել «առևտրային պատերազմում»:
Ընթացիկ տարվա ապրիլին Չինաստանի իշխանությունները որոշել էին 25 տոկոսի չափով մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 106 անուն ապրանքի համար: